RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1117, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

Անթալիայում ուսումնամարզական հավաքը հաղթանակով ավարտեց «Ալաշկերտը», որը ստուգողական վերջին խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց Հարավաֆրիկյան Հանրապետության պրեմիեր լիգայի առաջնության առաջատար «Կայզեր Չիֆզին»:

«Ալաշկերտը» բավականին արդյունավետ օգտագործեց նախապատրաստական շրջանըՙ հաջող հանդես գալով ստուգողական հանդիպումներում: Ակումբի ղեկավարությունը մտածելով հերթափոխի մասին, կազմավորել է նաեւ դուստր թիմՙ «Ալաշկերտ-2»: Վերջինս օգոստոսին մեկնարկող Հայաստանի առաջնությունում հանդես կգա 1-ին խմբում, իսկ «Ալաշկերտը» նորամուտը կնշի ուժեղագույնների մրցաշարում: «Ալաշկերտ-2»-ը «Միկա-97»-ի հետ խաղում հաղթել է 2-1 հաշվով:

Երեկ «Ալաշկերտը» վերադարձավ Երեւան, որտեղ կսկսի անմիջական նախապատրաստությունը մարտի 2-ին «Նաիրի» մարզադաշտում կայանալիք ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Կապանի «Գանձասարն» է: Ի դեպ, «Նաիրի» մարզադաշտն արդեն «Ալաշկերտի» սեփականությունն է: Ակումբը վերջերս գնել է մարզադաշտը: Ուրախալի է, որ «Ալաշկերտը» չարժանացավ նորաստեղծ մեկ այլ ակումբիՙ «Քինգ Դելյուքսի» ճակատագրին, որն անցած տարվա կեսերին լուծարվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ