RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1233, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 60

4 ՄԵՂԱԴՐՅԱԼ «ԳՈՄԵՇԻ ՄՍԻ» ԳՈՐԾՈՎ

Հ. Հ.

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբՙ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումներով գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվը արդեն հասել է չորսի: Կալանավորվել են զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալն ու նույն զորամասի պարենային բազայի պետը: Պաշտպանության նախարարությունից նաեւ տեղեկացնում են, որ նույն զորամասի պարենային պահեստարանի պետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու ստորագրություն:

Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի հասարակության ուշադրության կենտրոնում է փաստը, որ ՊՆ զորամասերում տավարի մսի փոխարեն զինվորներին գոմեշի մսով են կերակրել:

ՊԲ նախկին զինծառայող Արմեն Գաբրիելյանն ու պահեստի փոխգնդապետ Հովհաննես Սարգսյանը հասարակությանը տեղեկացրին, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Մարտունի-2 զորամասում ստուգումների ժամանակ պարզել է, որ զինվորներին գոմեշի մսով են կերակրում: Նրանք բաց նամակ գրեցինՙ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին: «Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում մասսայաբար հրաժարվել են այդ մսից պատրաստված սննդից: Սննդից հրաժարվելը հետաքրքրել է հանձնաժողովին: Պարզվել է, որ միսը ոչ միայն թարմ չէ, այլեւ հնդկական սառեցված գոմեշի միս է»:

Սակայն հետաքրքրականն այն էր, որ ըստ Գաբրիելյանի եւ Սարգսյանիՙ Գեղամ Հարությունյանը հայտնաբերված խախտումների մասին չի գրել նախարար Օհանյանին ուղղված զեկուցագրում: «Հարգելի պետական այրեր, թույլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսից պատրաստած սնունդով: Սա ապօրինություն էՙ կապված հարյուրավոր զինվորների սննդի հետ, այն դեպքում, երբ բյուջեով հատկացվում են միջոցներ տեղական թարմ միս մթերելու համար: Ապօրինության մասին չզեկուցելը նույնպես ապօրինություն է: Անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում: Գործել է Գեղամ Հարությունյան-ՊՆ միս մթերող օղակ կոռուպցիոն շղթան: Այդ ապօրինության մասին տեղյակ են եղել եւ լռում են սուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամներ Հակոբ Թադեւոսյանը, Նորայր Նորիկյանն ու Էդուարդ Մանեւը», հայտարարել են նախաձեռնության անդամներըՙ կոչ անելով ՊՆ-ին անհապաղ քննություն սկսել:

Այս ընթացքում «Ազգ»-ի բազմաթիվ զանգերին Գեղամ Հարությունյանը կամ չէր պատասխանում, կամ հայտարարում էր, որ այդ թեմայով որեւէ պարզաբանում չի տա, քանի որ հայտարարությունը սուտ է եւ ուղղված իր դեմ: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են: Նախորդ տարիՙ աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որը համակարգում էր զինված ուժերում գնումների եւ մատակարարումների ոլորտը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նա հարցաքննվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ Ալբերտ Օհանջանյանի դեմՙ առանձնակի խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով: Այդ հոդվածը պատժվում է 4-8 տարի ժամկետով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ