RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Վերընտրվելու առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն` նշելով, թե Եվրոպական հանձնաժողովը ակնկալում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը. «Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն եւ թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից:

Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության եւ մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում:

Երեկ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ շնորհավորել է նաեւ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ