NATIONAL CONGRESS OF WESTERN ARMENIANS ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ CONGRES NATIONAL DES ARMԼNIENS OCCIDENTAUX НАЦИОНАЛЬНЫЙ КОНГРЕСС ЗАПАДНЫХ АРМЯН Սուրէն Սէրայտարեան, ԱԱՀ-ի նախագահ Սոնա Յագուպեան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Կարեն Միքայելյան, Փոխնախագահներ International non-governmental organization Միջազգային ոչ–կառավարական կազմակերպություն Международная неправительственная организация 34 avenue de Champs-Elysees,75008 Paris, France Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ Արեւմտահայոց Ազգային համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն եւ նոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ: Հավատում ենք, որ Ձեր նախագահության առաջիկա հնգամյակում հայությունը կարեւոր հանգրվան կանցնի միջազգային կյանքում ինքնուրույն հզոր հայկական գործոնի ձեւավորման, Հայկական հարցի հետապնդման ներկա փուլում: Հավատում ենք, որ ականատեսը կլինենք ազատագրված Արցախի դե յուրե վերամիավորմանը Հայրենիքի հետ, ականատեսը կլինենք մեր պատմական Հայրենիքի արեւելյան մասում ժողովրդավար, արդար եւ ազատ քաղաքացիական հասարակարգի հետագա ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի շեշտակի բարձրացմանը, տնտեսության սրընթաց զարգացմանը: Հավատում ենք, որ Ձեր նախագահության հաջորդ հինգ տարիները լինելու են Հայոց հայրենիքում ապահովության, կայունության, ազգահավաքի տարիներ: Նկատի ունենալով, որ Ձեր պաշտոնավարման հնգամյակի ընթացքում կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք համոզված ենք, որ համահայկական ուժերի զորաշարժի արդյունքում կլուծվի նաեւ Արեւմտահայոց, այսինքնՙ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգորդների իրավունքների եւ պահանջների արդար հատուցման հիմնախնդիրը: Այս բոլորի երաշխիքն են համաշխարհային հայության տարբեր հատվածների միջեւ կապերի եւ փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների իրականացման գործում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ աշխատանքների եւ դերերի բաշխումը, համազգային ջանքերով մեծածավալ, ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ մշակումը եւ իրագործումը: Խորին հարգանքով` |