ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԽԱՂԱ 10 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկիՙ Խորեն Հովհաննիսյանի որդինՙ Ժորան, հանդես կգա Տաշքենդի «Պախտակորում» 10 համարի մարզաշապիկով: Հատկանշական է, որ 1990-ին այդ թիմում հանդես է եկել Խորեն Հովհաննիսյանը, որը ոտքի ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր վերադառնալ Հայաստան: Ինչպես հայտնի է, ներկայումս Խորեն Հովհաննիսյանը Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն է: Նրա որդին էլ հանդես էր գալիս այդ թիմում, որտեղ իրեն լավ էր դրսեւորում: Ձմռանը նա հրավեր ստացավ «Պախտակորից» ու հաջող փորձաշրջան անցնելով թիմում, ընդգրկվեց Ուզբեկստանի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում: Ժորա Հովհաննիսյանը թիմի կազմում հայտավորված է նաեւ Ասիայի չեմպիոնների լիգայի մրցաշարում: |