RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1336, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԲՀԿ-Ն ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ՄՇԱԿԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Մ. Խ.

Նախագահական ընտրությունների վերաբերյալ երեկ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը մի շարք հետաքրքրական պահեր է պարունակում: Նշվում է, թե հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ, իսկ իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարմանՙ սովորական դարձած գործելաոճը օրավուր մեծացնում է հանրային դժգոհությունը: Ապա վերահաստատելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեւակերպած իր քաղաքական օրակարգը եւ նշելով, որ կուսակցությունը քաջ գիտակցում է ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատվությունը, ԲՀԿ-ն հայտարարում է, որ եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին:

Այնուհետեւ ԲՀԿ հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքացիների իրավունքն է պահանջել սեփական, այդ թվում` ընտրական իրավունքի հարգումը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատակամորեն կոչ է անում իշխանություններինՙ ցուցաբերել զսպվածություն: ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը կհանգեցնի անդառնալի հետեւանքների»: Հայտարարության մեջ կոչ կա նաեւ հանրահավաքների կազմակերպիչներին` գործողություններն իրականացնել օրենքի շրջանակներում, իսկ երկրի բոլոր ազդեցիկ ուժերին կոչ է արվում` ձեւավորելու քաղաքական-տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ եւ մշակել դրա ճանապարհային քարտեզը: ԲՀԿ-ն նաեւ պատրաստակամություն է հայտնում իր ունեցած ռեսուրսները տրամադրել գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը:

Միաժամանակ կողմերին (իշխանությանն ու ազդեցիկ քաղաքական ուժերին) կոչ է արվում խոհեմություն, փոխադարձ հանդուրժողականություն եւ վճռականություն ցուցաբերել` ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

Հետաքրքրական է, որ այս հայտարարությանը օպերատիվ արձագանքել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որը նշել էր, թե քաղաքական գործընթացներին չմասնակցած ուժը թող միջնորդ չդառնա քաղաքական գործընթացներին միշտ ընդառաջ գնացող ՀՀԿ-ի եւ ժողովրդի միջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ