«ՈՉ ԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎՐՈՊԱ, ԱՅԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԵՐՄԱՆԻԱ» Անահիտ Հովսեփյան, Գերմանիա Փետրվարի 22-ին նախագահական Բելվյու դղյակում 200 լրագրողների ու դեսպանների առջեւ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն արտասանեց իրՙ Եվրոպայի մասին առաջին`40 րոպեանոց սպասված ճառը։ Եվրոպական գաղափարների հեռանկարներիմասին նրա ծավալուն անկեղծ ելույթը, որ զերծ չէր քննադական, առավել ինքնաքննադատական երանգից, ընդգծված հանգիստ տոնայնությամբ արտասանվեց, նախագահը միաժամանակ բաց արեց «Բելվյու ֆորում» բանավեճի հարթակը, ինչը հուշում է, թե առաջիկայում Եվրոպայի մասին նախագահ Գաուքիճառըակտիվ քննարկման նյութ էդառնալու։ Այսքան շատ Եվրոպա չի եղել որեւէ անգամ, ելույթի սկզբում ասաց Յոախիմ Գաուքը, նախ խոսելով մամուլում վերջին շրջանում առկա դրա «4 տառանոց ձեւի»ՙ եվրոյի ճգնաժամի մասին։Ճի՞շտ է մեր ընտրած` «ավելի շատ (մենք չենք կիրառում «ընդլայնված» բառեզրը, հավատարիմ մնալով հեղինակի գերմաներենբառեզրինՙmehr Europa, անգլՙ. more -Ան. Հ.) Եվրոպա» ուղին։Այս ճգնաժամը միայն տնտեսականի մեջ չի տեղավորվում,այլՙ Եվրոպա քաղաքական ծրագրի հանդեպ վստահությանճգնաժամ էլ է, մեկնաբանեց նախագահըՙ հիշեցնելով, թե հետպատերազմյան Գերմանիայի եւ Ֆրանսիայի տնտեսական ինտեգրացիան ավելի ուշ ծնունդ տվեց քաղաքական ինտեգրացիային, որ մարմին ստացավ Եվրոպական Միություն անվամբ։ Կոմունիստական ճամբարի անկումից հետո 10 երկիր անդամակցեց ԵՄ-ին, կիրառվեց եվրոն ու թեեւ կառուցվածքային սխալների պատճառով հաճախ հաջողություն չունեցող փրկության մեխանիզմներ են մշակվում, պիտի մշակվեն, պատճառ չէ, որ եվրոպական ամբողջական նախագիծը հարցականի տակ դնեն։ ԳԴՀ նախագահը կոչ արեց եվրոպացիներին նորացնել վստահությունը, ամրացնել պարտականության բեռը կրելու պատրաստակամությունը։Դժվար է ծավալուն ելույթն ամփոփել մեկ-երկու նախադասությամբ, բայց հպանցիկ մեր անդրադարձում կուզեինք շեշտադրել մեզ համար առավել հնչեղ շեշտեր.Անդրադառնալով եվրոպական ինքնությանը նախագահը նկատել տվեց, թե աշխարհի հեռուներում մեզ եվրոպացի ենք զգում, երբ Եվրոպայում ենք, գերմանացի ենք, երբ Գերմանիայում ենք, սաքսոն ենք կամՙ համբուրգցի։Սա ինքնության բազմաշերտությունն է ցույց է տալիս, եվրոպական ինքնությունը ոչ շրջանային, ոչ էլ ազգային ինքնությունը մարելու հաշվին, այլ սրանց կողքին է գոյատեւում։Եվրոպական ինքնությունը նույն արժեքներին դավանելով է պայմանավորվումՙ «երիտասարդ սերունդը ոչ այնքան սովորում է միմյանց մասին, այլՙ միմյանցից»։ Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպան ամենից առաջ խաղաղության նախագիծ էր, 1989-ից հետո առաջին հեթինՙ ազատության նախագիծ է, բնորոշեց ԳԴՀ նախագահ Գաուքըՙ խոսելով Եվրոպայի որակական ընդլայնման մասին։Շատերն են շեշտում, թե 500 միլիոնանոց բնակչություն ունեցող Եվրոպական Միությանը պակասում է համընդհանուր պատմությունը, ճիշտ է, բայց մեզ համախմբողը ընդհանուր եվորպական արժեքներն ենՙ խաղաղությունն ուազատությունը, իրավական պետությունն ու հավասարությունը, մարդու իրավունքներն ու համերաշխությունը, որ վավերացվել են մեր օրենքներում։Մերՙ եվրոպական արժեքներին դավանող հանրությունը պատժում է այն ֆանատիկներին ու գաղափարախոսներին, որ մարդկանց միմյանց դեմ են հանում, բռնություն քարոզում։ Օրինակ բերելով Բալկանյան պատերազմը, որտեղ եվրոպացի զինվորն է դեռ խաղաղության պահապանը, նախագահն ասաց, թե այդպիսի արյունալի իրականություն այլեւս չպիտի լինի։Գաուքը շեշտեց, թե այլ մայրցամաքներից Եվրոպա ներգաղթած մարդիկ, որ ճանաչում են մամուլի գրաքննությունը, ինտերնետի պետական արգելքը, մահապատիժը, երեխաների ու կանանց շահագործումը, նույնասեռամոլների նկատմամբ հետապնդումը, համեմատությամբ ավելի լավ գիտեն գնահատել եվրոպական թանկ արժեքները։ Առանց ֆինանսատնետեսական միասնական քաղաքականության միասնական արժույթը հազիվ թե գոյատեւի, նկատել տվեցնախագահըՙկոչ անելով ԵՄ հետագա ավելի սերտ միասնականությանՙ հատկապես արտաքին, անվտանգության, պաշտպանության քաղաքականության հարցերում, ինչի շնորհիվ գլոբալացող աշխարհում միացյալ Եվրոպան կարող է իրեն հաստատել իբրեւ «Մեծ խաղացող»(Global Player)։ Նախագահը խնդրեց բրիտանացիներին մնալԵՄ կազմում։Ճիշտ է,Գերմանիան մեծ շահ արձանագրեց եվրոյից, եվրոն հզորացրեց Գերմանիան, մեծ վախ պատճառելով շատերին, թե կանցլեր Մերկելը ներկայացուցիչն է մի երկրի, որ մյուսներին ուզում է ճնշել։Վստահեցնում եմ, թե Գերմանիայի քաղաքականությունը կերտողների մեջ չեմ տեսնում մեկին, որ գերմանական դիկտատն է ձգտում հաստատել, հարեւան երկրներին խոսք ուղղեց ԳԴՀ նախագահը։Ավելի շատ Եվրոպա Գերմանիայում չի նշանակում գերմանական Եվրոպա, այլՙ եվրոպական Գերմանիա։Սա տալու եւ վերցնելու միություն է, որեւէ մեկի համար այն միակողմ երթեւեկության փողոց չի կարող լինել, լրացրեց Յոախիմ Գաուկը։«Ավելի շատ Եվրոպա նշանակում է առավել քաջություն»։ Նա նշեց հաղորդակցության կարեւորության մասինՙ «հաղորդակցությունը հենց քաղաքականություն է»։Նախագահն ընդգծեց միասնական լեզվի կարեւորությունը։ Եվրոպայում 23 պաշտոնական լեզու են ճանաչել, բազմաթիվ ուրիշ լեզուներ էլ կհամալրեն այս շարքը, հիշեցրեց նախագահըՙ շեշտելով, թե մայրենի լեզվի կողքին անհրաժեշտ է գործնականում անգլերենի իմացություն տարիքային բոլոր խմբերի համար։Նա առաջարկեց ստեղծել նաեւ համընդհանուր եվրոպական հեռուստաալիք, որ հասու կլինի բոլոր խավերին,լայնորեն կմեկնաբանի Եվրոպայում կատարվող իրադարձությունները։ Մեզ ոչ պակաս տպավորեց ԳԴՀ նախագահի վերջին ժեստը. ճառն ավարտելուց հետո նա իջավ ամբիոնից, նստեց երկրորդ շարքում լրագրողներից մեկի կողքինտեսանելի դարձնելովՙ ես էլ բոլորիդ նման եվրոպայի քաղաքացի եմ,այնուհետ ներկաների հոտնկայս ծափերի թմբուկի ներքո լքեց դահլիճը։ |