ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆԱՌԻԿ Անթալիայում ուսումնամարզական հավաքն ավարտեց Գյումրիի «Շիրակը», որը վերջին խաղում ուժերը չափեց Ռուսաստանի «Օրյոլի» հետ: Թեեւ գյումրեցիները զգալի առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջորջ Օդիամբոն, Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Հակոբյանն ու Արա Մկրտչյանը: «Օրյոլին» եւս չհաջողվեց գոլ խփել, թեեւ 15-րդ րոպեին 11 մ հարվածի իրավունք էր ստացել: Սակայն հաջող խաղաց «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանըՙ հետ մղելով գնդակը: |