ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ Հայաստանցի շախմատիստներ Սարգիս Մանուկյանն ու Արմինե Բաբայանը հաջող են մեկնարկել Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում: 4 տուրից հետո նրանք վաստակած 3,5 միավորով առաջատարների շարքում են: Հայաստանցի շախմատիստներն առայժմ հանդիպել են միայն իրանցիների հետ: Արմինեն հաղթել է Մահդի Մաշոմին, Պոուրա Դարինիին եւ Ամեր Ամինիին ու ոչ-ոքի է խաղացել Սոզանկարի հետ: Սարգիսը մրցաշարը սկսեց Հոսեյն Ամինիի եւ Մահդի Ֆալահի նկատմամբ տոնած հաղթանակներով, ապա ոչ-ոքի խաղաց Գարսի Ֆորուշի հետ: 4-րդ տուրում նա պարտության մատնեց Կասրա Գոդարզին: 4 միավորով աղյուսակը գլխավորում են իրանցի 6 շախմատիստներ եւ վրացի միջազգային վարպետ Շոթա Ազալաձեն: |