RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2770, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՉԵԽԻԱՆ ՄՏԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ». ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, «ՕՐԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

ՊՐԱՀԱ - Չեխական «Լիդովե Նովինի» թերթն իր այսօրվա համարում այսպիսի վերնագրով հոդվածաշարի տակ անդրադարձել է Խոջալուի ողբերգության 21-ամյակին եւ մի քանի հոդվածներով անդրադարձել թեմայինՙ ներկայացնելով չեխ, հայ եւ ադրբեջանական տեսակետները: Այս թղթածրարը կազմել է պատերազմական գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունեցող, լրագրող Պետրա Պրոխազկովան , որը զրուցել է նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի, սենատոր Յարոմիր Շտետինայի հետ: Վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած Խոջալուի ողբերգության բանաձեւի հեղինակ, սոցիալ-դեմոկատ պատգամավոր եւ չեխ-ադրբեջանական բարեկամության խմբի անդամ Յան Համաչեկը խոստացել է մեկնաբանել իրենց ընդունած որոշումը, բայց այդպես էլ ոչ մի մեկնաբանություն չի տվել: Իսկ սենատոր Յարոմիր Շտետինան , պատասխանելով թղթակցի հարցերին, ասել է, թե Խոջալուի հայկական բնակչությանը հնարավոր է, որ ոչ թե հայերն են սպանել, այլ ադրբեջանական առանձին զինմիավորումներ: Նրա կարծիքովՙ կոմիտեն իրավունք չուներ բռնելու պատերազմող կողմերից մեկի կողմը եւ նման որոշում ընդունել: Սենատորի կարծիքով, եթե պատգամավորները խնդրին չեն տիրապետում, առնվազն պետք է լռեն: Նա առաջարկում է, որ ստեղծված իրավիճակում կոմիտեն իր ընդունած որոշումը պետք է ուժը կորցրած ճանաչի: Նման կարծիք է հայտնել նաեւ Հայաստանի դեսպանը:

Թղթակցի այն հարցին, թե արդյոք այս որոշումը դիվանագիտական կոռուպցիայի արդյունք է, լինի դա ճամփորդությունների կամ թանկարժեք նվերների ձեւով, սենատորը նշել է, որ, իհարկե, որոշ չեխ պատգամավորներ ադրբեջանական կողմի հետ հատուկ հարաբերություններ ունեն, իսկ Համաչեկը նույնիսկ Ալիեւից ստացել է պարգեւատրում: Մի այլ նյութումՙ «Խավիարային դիվանագիտությունը հաղթում է, Ադրբեջանը կաշառում է քաղաքական գործիչներին», հենվելով Եվրոպական անվտանգության ինստիտուտի ESI հրապարակած տվյալների վրաՙ գրվում է, որ Չեխիայի խորհրդարանի շատ անդամներ երկարատեւ հանգստի են մեկնում Կասպից ծովի ափ, որտեղից դատարկաձեռն չեն վերադառնում: Միշտ բերում են իրենց հետ խավիար եւ ոսկյա զարդեր: Նշվում է նաեւ, որ «խավիարային դիվանագիտությունը» սկսվել է 2005 թվականիցՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի շահագործման ծրագրից հետո: Օրինակ, Եվրոխորհրդի այն պատգամավորները, որոնք ընդգրկված են Բաքվի հետ բարեկամության խմբում, տարեկան առնվազն չորս անգամ խավիարի կեսկիլոգրամանոց փաթեթներ են ստանում: Իսկ մեկ կիլոգրամ խավիարն արժե 35 հազար կրոնՙ մոտ 1400 եվրո: Ավելին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջերս, երբ քվեարկության է դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը դատապարտող բանաձեւ, միակ պատգամավորը, որը դեմ է քվեարկել բանաձեւին, եղել է Չեխիայի պատվիրակությունից, որի վրա չի ազդել նույնիսկ չեխական հեղինակավոր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նամակը:

Թղթածրարում բերվում է նաեւ Թոմաս դե Վալի գրքից Խոջալուին նվիրված մի հատված, որն, իհարկե, ներկայացնում է ադրբեջանական տեսակետը: Ներկայացվում են նաեւ Ղարաբաղյան պատերազմի ժամանակագրությունը եւ զոհվածների թվերը, որոնք վերցված են ադրբեջանական աղբյուրներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ