RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1985, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ԹԱՏԵՐԱԿԱՆ ONLINE ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Մ. Հ.

Արդեն երկրորդ տարին «Tatron.info» կայքը ձեռնամուխ է լինում Tatron.info Online մրցանակաբաշխության կազմակերպմանը, որը տեղի կունենա մարտի 20-ին:

«Ազգը» զրուցեց Tatron.info Online մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ Ֆրունզե Գեւորգյանի հետ. «Այս նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում: Կայքն իր առջեւ նպատակ է դնում ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին եւ այլն»:

Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info» կայքի անձնակազմի կողմից, իսկ անվանակարգի մասնակիցներն ընտրվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցանց ռադիո եւ հեռուստատեսություն, սոցցանցեր, Google-ի որոնողական համակարգ եւ համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված օնլայն հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2012 թ-ին: Այս տարի ընտրվել է 13 անվանակարգ. տարվա Online թատրոն, տարվա Online դերասան-դերասանուհի, տարվա Online պրոդյուսեր, տարվա Online թատերախումբ, տարվա Online հարմարեցված պիես, տարվա Online բեմադրող ռեժիսոր, տարվա Online թատերական քննադատ (լրագրող), տարվա Online փառատոն, տարվա Online բեմանկարիչ, տարվա Online պարային-երաժշտական ներկայացում, տարվա Online մանկական ներկայացում, տարվա Online ներկայացում:

Նշենք նաեւ, որ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար նախատեսված քվեարկության փուլը մեկնարկելու է փետրվարի 20-ին, երեկոյան ժամը 20.00-ին եւ ավարտվելու է մարտի 15-ին երեկոյան ժամը 24.00-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ