Հունվարին «Ազգը» մի քանի անգամ անդրադարձավ Ստամբուլի հայաշատ թաղամասերում զառամյալ հայ կանանց դեմ վայրենաբար իրականացված հարձակումներին: Դրանց ընդհանուր թիվը 5 է, թիրախներից երկուսին դաժան ծեծի ենթարկելուց, դաշունահարելուց հետո կոկորդը կտրելով սպանել էին եւ կուրացրել երկուսի աչքը:
Ռամկավար Ազատական կուսակցությունը, իրատեսորեն գնահատելով պատմական պահը եւ դրա ընձեռած բացառիկ հնարավորությունը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններինՙ ապահովելով, որ յուրաքանչյուրի քվեն ծառայի իր նպատակին եւ բացառվի չարաշահման յուրաքանչյուր դրսեւորում:
Փետրվարի 14-ին, «Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հետուստադիտողիՙ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ «Նաիրիտը» չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգայիթից, ...
Սումգայիթի առթիվ «ինչո՞ւ» հարցադրման հեղինակային իրավունքը պատկանում է ակադեմիկոս Զիա Բունիաթովին. «Ինչո՞ւ Սումգայիթ» վերտառությամբ նրա հոդվածը տպագրվել է 1989 թ. հունվարին Բաքվի «Կոմունիստ» պաշտոնաթերթում: Առաջին անգամ նա է «քաղաքագիտական» շրջանառության մեջ դրել «Սումգայիթը ձեռնտու էր հայ ազգայնականներին» տեսակետը: Ինչո՞ւ Բունիաթովը:
Փետրվարի 15-ի առավոտյան ՌԴ Չելյաբինսկի մարզի բնակիչները ականատես եղան մի տարօրինակ երեւույթի, որը հիշեցնում էր «ասուպային անձրեւ». երկնքում որոտում էին պայթյուններ, իսկ երկրի վրա ընկնում էին շիկացած բեկորներ: Հարվածային ալիքի հետեւանքով մի շարք բնակելի տներում փշրվեցին ապակիները, որոշ շենքերում, այդ թվումՙ ցինկի գործարանում եւ «Պարկ Սիթի օթելի» շենքում, պոկվեցին տանիքները: ...
Լիոն (Ֆրանսիա), Բեյրութ (Լիբանան), Լոս Անջելես, Նյու Ջերսի (Մ. Նահանգներ) եւ Մոնթրեալ (Կանադա)-ահա՛ այն հայաշատ ոստանները, որտեղ անցնող օրերին, կազմակերպությամբ Ռամկավար Ազատական կուսակցության շրջանային վարչությունների, տեղի ունեցան զորակցության հավաքներ ի նպաստ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Բոլոր այդ վայրերում (ի դեպ, նման հավաք ծրագրված էր նաեւ Կահիրեում, փետրվարի 2-ին, սակայն Եգիպտոսում ...
Այդ մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, գրել է «Նյու Յորք թայմսը»: Ամերիկյան թերթի վկայությամբՙ հարկ լինելու դեպքում Թուրքիայի տարածքում բացվելու է նոր ճամբար, որը նախատեսվում է ասորիների գլխավորությամբ Սիրիայի քրիստոնյա բոլոր փախստականների համար: Որքան էլ քրիստոնյաները ջանան չեզոքություն պահպանել, նրանք հայտնվել են «Ազատ Սիրիայի բանակի» հետ քրդերի բախումների կիզակետում: Նկատի առնելով ...
2013-ին սոցիալական փաթեթում կընդգրկվեն եւս 30 հազար մարդ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը : Նա նաեւ անդրադարձավ այս տարի սոցիալական փաթեթում կատարված մյուս փոփոխություններին: Սոցիալական փաթեթից օգտվող 120 հազար պետական աշխատողներից բացի, այս տարի կավելանան պետական կառույցներում տեխնիկական սպասարկում ...
Գերմանական Deutschlandradio-ն փետրվարի 14-ին անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Գեզինե Դորնբլյութիՙ Երեւանում պատրաստած ծավալուն անդրադարձը տարբերվում է գերմանալեզու լրատվամիջոցներում այդ թեմայով մինչեւ այժմ հրապարակվածներից: Ստորեւՙ համառոտ «Ժողովրդավարության հուսահատ որոնում» վերնագրյալ հաղորդումը «Հայաստանում արդեն նախապես հաստատված է, թե ով է հաղթող թեկնածուն» ենթավերնագրով:
«Հնարավոր է»: Սա նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսն է: Յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում այս կարգախոսը, ինքը` Րաֆֆին, հայտարարում է, որ այս կերպ ինքն ազդարարում է, որ հնարավոր են արդար ընտրություններ, քաղաքացիական հասարակության լուրջ դերակատարում եւ «Րաֆֆիի Հայաստան»: «Րաֆֆիի Հայաստան» ասելով նա նկատի ունի այն ծրագրերը, որոնք ...
Թե ի՞նչ խնդիր լուծեց 5-6 տարի առաջ ստեղծված Հայ ազգային կոնգրեսը, կխոսենք դեռ, բայց թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքով որեւէ ազգային, ավանդական կուսակցության (օրինակ) իր ներսում չներառած դաշինքը կոչվեց հենց «Հայ ազգային» կոնգրես, չգիտենք, հավանաբար ոչ ոք չգիտի: Իսկ թե ինչո՞ւ ենք ՀԱԿ-ի մասին խոսում անցյալ ժամանակով, կարծում ենք, բոլորին է ...
Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ եւս մեկ անգամ նշել է, թե ինչու ՀՅԴ-ն չմասնակցեց ընտրություններին: «Միասնական քաղաքական օրակարգ չձեւավորվեց եւ ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու ջանքերն արդյունքն չտվեցին», հայտարարել են նրանք: Դաշնակցականներն անիմաստ համարեցին մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է, իսկ նախընտրական ընթացքն արդեն սպասվող ...
Փետրվարի 11-ին կարդինալների ժողովում Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը անսպասելիորեն հայտարարեց հովվապետի լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասինՙ պատճառաբանելով, թե իր հոգեւոր եւ մարմնական առողջությունն այլեւս թույլ չի տալիս շարունակել եկեղեցուն ծառայելու առաքելությունը:
«1942 թվականին հորս տարան ռազմաճակատ: Յոթ երեխայի տեր մարդուն... Տեսա՞ք: Բարեւ, ընկեր Ստալին, յոթս էլ քեզ առվողջություն ենք ցանկանում: Բա՛հ»: Ահա այս տողերով է սկսում Սոս Սարգսյանի նոր «Ոտնամաններ» գիրքը:
Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է «Հայաստանի գրադարանները. 2011» գիրքը: Այն ամփոփում է Հայաստանի գրադարանային համակարգի 2011 թվականի վիճակագրական տվյալները:
Արվեստաբանների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Վերածնունդի դարաշրջանի մեծ վարպետ Լեոնարդո դա Վինչին ստեղծել է իրականում ոչ թե մեկ «Մոնա Լիզա», այլՙ երկուսը: Պարզվել է, որ սխալ է երեք տասնամյակ գոյություն ունեցած այն ենթադրությունը, թե տվյալ նկարը եզակի է: Այդ մասին հաղորդում է «Դեյլի մեյլ» թերթը:
Վերջնագիծը հատեց «Աերոֆլոտի» կայծակնային մրցաշարը, որի 275 մասնակիցների թվում էին հայաստանցի 10 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, ընդ որում մրցակիցները միմյանց հետ մրցում էին 2 անգամ:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարում: Առաջին մրցախաղում Նալբանդյանը 3 խաղափուլում հաղթել է չիլիացի Խորխե Ագիլարին (7-5, 5-7, 6-3), իսկ 2-րդում նա պարտության է մատնել իր հայրենակից Գուիդո Պելյային (6-4, 6-2):
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Իսպանիայում ուսումնամարզական հավաքին մասնակցող Յուրա Մովսիսյանը մարզման ժամանակ ձախ կրնկի վնասվածք է ստացել: Դրա հետեւանքով Յուրան մի քանի օր չի մարզվի ու բաց կթողնի «Սպարտակի» հերթական ստուգողական հանդիպումը: Բժիշկների հավաստմամբ, Յուրայի նոր վնասվածքը կապ չունի հնի հետ, որի պատճառով հայ ֆուտբոլիստը բավականին ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ:
Բաթումում ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» ստուգողական 2-րդ հանդիպումն է անցկացրելՙ մրցելով Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Մերանի» թիմի հետ: Ինչպես տեղեկացանք «Արարատի» մամուլի քարտուղարությունից, խաղը 70-րդ րոպեին մնացել է անավարտ խաղադաշտում ծագած ծեծկռտուքի պատճառով: Այն ծագել է, երբ մրցավարը չհիմնավորված 11 մ հարված է նշանակել «Արարատի» դարպասին, իսկ վրացի ֆուտբոլիստներից ...
Անթալիայում իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ՀՀ չեմպիոն «Ուլիսը», որը հաղթեց Մոլդովայի գավաթակիր «Միլսամիին»: Հանդիպման ելքը վճռեց Մկրտիչ Նալբանդյանը, որը բացեց գոլերի հաշիվն «Ուլիսում»: Նախկին շիրակցին վերջերս է տեղափոխվել «Ուլիս»ՙ պայմանագիր կնքելով ակումբի հետ:
Կիպրոսում նոր մրցաշրջանի մեկնարկին նախապատրաստվող «Միկան» ստուգողական առաջին խաղում անհաջող հանդես եկավՙ 0-3 հաշվով զիջելով ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնության մասնակից «Ուֆային»:
Դիլիջանի «Իմպուլսն» ուսումնամարզական հավաքի է մեկնել Կիպրոս: Թիմը հանգրվանել է Այա Նապա քաղաքի «Ակտեա» հյուրանոցում: Հավաքին մասնակցում են թիմի 30 ֆուտբոլիստներ: Բացակայում է միայն թիմի ավագ Նարեկ Դավթյանը, որը ներկայումս Գերմանիայում բուժման կուրս է անցնում: Կիպրոսում «Իմպուլսը» մարզումներին զուգահեռ նաեւ ստուգողական հանդիպումներ կանցկացնի:
Բելեքում ուսումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» ստուգողական խաղում 0-2 հաշվով զիջել է Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Վոստոկին»: Այս պարտությունն արդեն 4-րդն է ձմեռային նախապատրաստական շրջանում: