RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1563, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 70

«ԱՐԱՐԱՏ»-«ՄԵՐԱՆԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԾԵԾԿՌՏՈՒՔՈՎ

Բաթումում ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» ստուգողական 2-րդ հանդիպումն է անցկացրելՙ մրցելով Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Մերանի» թիմի հետ: Ինչպես տեղեկացանք «Արարատի» մամուլի քարտուղարությունից, խաղը 70-րդ րոպեին մնացել է անավարտ խաղադաշտում ծագած ծեծկռտուքի պատճառով: Այն ծագել է, երբ մրցավարը չհիմնավորված 11 մ հարված է նշանակել «Արարատի» դարպասին, իսկ վրացի ֆուտբոլիստներից մեկը բավականին կոպիտ է խաղացել «Արարատի» խաղացողի նկատմամբ: Երկու թիմերի մարզիչների որոշմամբ հանդիպումն ավարտվել է 70-րդ րոպեին: Այդ պահին հաշիվը հավասար էրՙ 2-2: Արարատցիներից 2 գոլերն էլ իր օգտին է գրանցել Գեւորգ Նռանյանը: Խաղից հետո մրցակցի մարզիչն իր ֆուտբոլիստների անվայելուչ պահվածքի համար ներողություն է խնդրել «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ