RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1550, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հ. Չ.

Այդ մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, գրել է «Նյու Յորք թայմսը»: Ամերիկյան թերթի վկայությամբՙ հարկ լինելու դեպքում Թուրքիայի տարածքում բացվելու է նոր ճամբար, որը նախատեսվում է ասորիների գլխավորությամբ Սիրիայի քրիստոնյա բոլոր փախստականների համար: Որքան էլ քրիստոնյաները ջանան չեզոքություն պահպանել, նրանք հայտնվել են «Ազատ Սիրիայի բանակի» հետ քրդերի բախումների կիզակետում: Նկատի առնելով վերահաս վտանգը, «Նյու Յորք թայմսը» դիմել է թուրք պաշտոնատար անձանց, որոնք էլ ասել են, որ Անկարան պատրաստ է փախստականների հատուկ ճամբար բացել քրիստոնյաների համար եւ ապահովել վերջիններիս կեցությունը:

Ամերիկյան թերթի հրապարակումից պարզվում է, որ ասորի փախստականներն արդեն սկսել են ապաստանել Թուրքիայում: Սակայն սիրիացի արաբներին հատկացված ճամբարների փոխարեն նրանք տեղավորվել են Մարդին-Միդիաթ շրջանի ասորական եկեղեցիներում ու վանքերում, քանի որ վախենում են:

Ըստ երեւույթին խնդիրը արաբները չեն, այլ «Ազատ Սիրիայի բանակի» վրեժխնդրությունը: Համենայն դեպս, վարչապետ Էրդողանի գրասենյակից հավաստիացրել են Ասորական միությունների ֆեդերացիային, որ անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն նոր ճամբարներ ինչպես ասորիների, այնպես էլ Սիրիայի քրիստոնյա մյուս խմբավորումների համար սահմանակից Հաթայ նահանգի տարածքում: Ենթադրությունների համաձայն, եթե Ռաս ալ Այնը անցնի ընդդիմադիր ուժերի ձեռքը, ապա Թուրքիա կապաստանի առնվազն 50 հազար քրիստոնյա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ