ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարում: Առաջին մրցախաղում Նալբանդյանը 3 խաղափուլում հաղթել է չիլիացի Խորխե Ագիլարին (7-5, 5-7, 6-3), իսկ 2-րդում նա պարտության է մատնել իր հայրենակից Գուիդո Պելյային (6-4, 6-2): Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը կմրցի իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի հետ: Վերջինս նախորդ փուլում պարտության էր մատնել չիլիացի Պոլ Կապդեւիլին (6-4, 6-7, 6-2): |