RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1560, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Online» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Շարժվելով ժամանակի ռիթմով, անցկացվում է «Online» մրցանակաբաշխություն, որի նպատակն է ստանալ արդի թատրոնի իրական պատկերը` հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում: Թե որքանով է այս ձեւաչափն ընդունելի, միանշանակ ասել չենք կարող, քանի որ հնչել են տարատեսակ մի շարք կարծիքներ:

Հատկանշական է, որ մրցանակաբաշխությունը հանրությանը բուռն քննարկումների առիթ տվեց: Նույնիսկ անվանակարգի ձեւակերպում փոխվեց (որի հետ լիովին համաձայն ենք - Մ.Հ.), ինչպես նաեւ մի քանի անվանակարգից էլ մասնակիցներ հանվեցին` հանրության բողոքների պատճառով:

Երեկ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Online» մրցանակաբաշխության ամփոփումը:

«Տարվա լավագույն Online դերասան» մրցանակին արժանացավ Արմեն Մարգարյանը, որը 2012-ին նույնպես հաղթել էր այս անվանակագրում, իսկ «տարվա լավագույն Online դերասանուհի»` Տաթեւ Ղազարյանը, «տարվա լավագույն Online թատրոն»` Գյումրու պետական դրամատիկական թատրոնը, «տարվա լավագույն Online հարմարեցված պիես» եւ «տարվա լավագույն Online ներկայացում»` «Հացի խնդիրը», «տարվա լավագույն Online պրոդյուսեր»` Տիգրան Վիրաբյանը, «տարվա լավագույն Online թատերախումբ»` Էպսիդոնը, «տարվա լավագույն Online փառատոն»` Մնջախաղի միջազգային փառատոնը, «տարվա լավագույն Online բեմադրող ռեժիսոր»` Նարինե Գրիգորյանը, «տարվա լավագույն Online մշակութային լրագրող»` «Ազգ» օրաթերթի աշխատակից Մանանա Հովակիմյանը, «տարվա լավագույն Online պարային-երաժշտական ներկայացում»` «Կյանքի հինգ տարրերը», «տարվա լավագույն Online մանկական ներկայացում»` «Մաշայի եւ արջի արկածները», «տարվա լավագույն Online բեմանկարիչ»` Տաթեւ Հարությունյանը:

«Online» մրցանակաբաշխության անվանակարգերի մասնակիցներն ընտրվել էին օնլայն դաշտում` առցանց մամուլում, առցանց ռադիոյում եւ հեռուստատեսությունում , սոց. ցանցերում, Google-ի որոնողական համակարգում եւ համացանցային այլ կայքերում 2012 թ.-ին ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ