ՇԱՏ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐ ՏՈՄՍԵՐՈՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ ՄՏՆԵԼ Հայաստան-Չեխիա հանդիպման նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրասիրությունը բավականին մեծ էր, ուստի պատահական չէր, որ «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր: Սակայն տոմս գնած ոչ բոլոր ֆուտբոլասերներին հաջողվեց ներկա գտնվել հանդիպմանը: Խաղից քիչ առաջ նրանց առջեւ ոստիկանությունը փակել էր մարզադաշտի դարպասները, հայտարարելով, որ այլեւս մարզադաշտում տեղ չկա, ինչը հարուցել էր ֆուտբոլասերների արդարացի վրդովմունքը: Նրանք փորձել էին ներս մտնել, սակայն հանդիպել էին ոստիկանների հոծ շարքերին, սկսվել էր հրմշտոցը: Միջադեպի առիթով գյումրեցի մի խումբ ֆուտբոլասերներ Galatv.am կայքի միջոցով բաց նամակ են հղել Հայաստանի ոստիկանությանն ու ֆուտբոլի ֆեդերացիայինՙ պահանջելով պատասխան տալ ստեղծված իրավիճակի համար, պատժել մեղավորներին եւ վերադարձնել գնված տոմսերի գումարները: |