RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2419, Տպվել է` 138, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կայացան հերթական հանդիպումները: B խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, հերթական հաղթանակը տոնեց Իտալիայի ընտրանին, որը Մարիո Բալոտելիի խփած 2 գոլերի շնորհիվ հյուրընկալվելիս հաղթեց Մալթայի հավաքականին: Բալոտելին հաշիվը բացեց 11 մ հարվածով: Մալթայի հավաքականը կարող էր պատասխան գոլը խփել, սակայն Միֆսուդին չհաջողվեց դիպուկ իրացնել 11 մ հարվածը: Հաջող խաղաց Ջանլուիջի Բուֆոնը: Իտալացիները 13 միավորով վստահորեն գլխավորում են աղյուսակը:

Չեխերի նկատմամբ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո Դանիայի ընտրանին սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել բուլղարացիների նկատմամբ: Դանիան հայտնվել էր պարտության վտանգի առաջ, երբ 51-րդ րոպեին Մանոլեւը բացել էր հաշիվը: Միայն 11 մ հարվածի շնորհիվ, որն իրացրեց Ագերը, դանիացիները խուսափեցին պարտությունից:

A խմբի առաջատարներ Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականները հերթական հաղթանակները տոնելով, ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Նրանք վաստակել են 16-ական միավոր եւ 9-ով առաջ են անցել 3-րդ տեղում ընթացող սերբերից, որոնք հաղթեցին շոտլանդացիներին (2-0): Բելգիացիները սեփական հարկի տակ առավելության հասան մակեդոնացիների նկատմամբ (1-0), իսկ խորվաթները հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեցին Ուելսի ընտրանուն:

C խմբի առաջատար Գերմանիայի ընտրանին էլ եզրափակիչի ուղեգիր նվաճելու լուրջ հայտ է ներկայացրել: 4-1 հաշվով հաղթելով ղազախներին, գերմանացիները 16 միավորով գլխավորում են աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող Ավստրիայի հավաքականն Իռլանդիայում խաղն ավարտեց ոչ-ոքի (2-2) եւ վաստակեց 8 միավոր:

D խմբում հաղթարշավը շարունակեց Հոլանդիայի հավաքականըՙ տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հոլանդացիները 4-0 հաշվով ջախջախեցին ռումինացիներին: 11 միավորով 2-րդ տեղում ընթացող հունգարացիները Թուրքիայում ոչ-ոքի (1-1) խաղացին տանտերերի հետ: Էստոնիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ խփեց անդորրացիների դարպասը:

F խմբում Պորտուգալիայի հավաքականն առանց Քրիշտիանու Ռոնալդուի Բաքվում 2-0 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին ու վաստակեց 11 միավոր: Իսրայելի ընտրանին էլ հյուրընկալվելիս պարտության մատնելով Հս. Իռլանդիայի հավաքականին (2-0), նույնպես ունի 11 միավոր: Իսկ առաջատարը 12 միավորով Ռուսաստանի ընտրանին է, որը 2 խաղ պակաս է անցկացրել:

H խմբում ուշադրության կենտրոնում էր Չեռնոգորիայի եւ Անգլիայի հավաքականների մրցավեճը, որն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Չեռնոգորիան 14 միավորով պահպանեց առաջատարի դիրքըՙ 2 միավորով գերազանցելով անգլիացիներին: Խմբի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ուկրաինա-Մոլդովաՙ 2-1, Լեհաստան-Սան Մարինոՙ 5-0:

I խմբում առաջատարի դերը կրկին ստանձնեց Իսպանիայի հավաքականը, որը հյուրընկալվելիս Պեդրո Ռոդրիգեսի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց ֆրանսիացիներին ու վաստակեց 11 միավոր: Մեկ միավոր պակաս ունի Ֆրանսիայի հավաքականը:

Մրցաշարային աղյուսակ

B խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա541012-413
2. Բուլղարիա624011-410
3. Չեխիա52216-48
4. Դանիա51316-56
5. Հայաստան41032-73
6. Մալթա50051-140

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ