«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013
| | Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00) | Ընթերցված է` 1525, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 55
| ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱԾ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է Մ. Խ. Ազգային ժողովը այս քառօրյայի առաջին օրն առաջին ընթերցմամբ քննարկեց, երեկ էլ ընդունեց «Գիտական եւ գիտատեխնիկակական փորձաքննության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնող ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը շատ կարեւորեց` ռազմավարական խնդիր համարելով գիտության եւ տեխնիկայի զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը երկրում, այդ գործում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Իսկ կառավարության ներկայացրած այս օրենքը ապահովելու է գիտական փորձաքննության իրավական հիմքը եւ գիտության մեջ մրցակցային պայմանների ներդրումը` ավելի արդյունավետ նպատակաուղղելով գիտության ֆինանսավորումը պետբյուջեից: Սա այն նախագիծն է, որի համար պայքարում էին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ գիտնականները` ֆիզիկոս Արթուր Իշխանյանի գլխավորությամբ: ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը խորհրդարանական լսումներ խոստացավ` առավել մանրամասն քննարկելու խորհրդարանից դուրս գոյություն ունեցող առաջարկները նաեւ: | | | |
|
| |