RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1177, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 41

«ՔԱՂԱՔԸ ՄԵՐՆ Է` ԲՈԼՈՐԻՆՍ»

Գ. Մ.

Անցյալ տարվա մայիսին Գյումրիում ստեղծված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից յոթը ՏԻՄ սեպտեմբերյան ընտրություններում ավագանու անդամության թեկնածուներ առաջադրվեցին եւ հանդես եկան միասնական թիմով ու ծրագրով: Դա մեզանում քաղաքացիական նոր մշակույթի ձեւավորման քայլ էր, որն ակախ նշված ընտրության արդյունքներից, ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում իր այդ եւ այլ դրսեւորումներով:

Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի նախաձեռնությամբ հրատարակված «Քաղաքը մերն է` բոլորինս» գիրքը, որի շնորհանդեսը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ անցյալ շաբաթվա վերջին, ներկայացնում է նախաձեռնության ստեղծած փաստաթղթերը եւ այլ առավել բնութագրական հրապարակումներ` նվիրված քաղաքացիական այդ նոր մշակույթի ձեւավորման եւ իրացման, տեղական ինքնակառավարման բարելավման խնդիրներին: Գրքույկում տեղ են գտել, մասնավորապես, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հռչակագիրը, Գյումրու ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի իրենց ընդունած վարքականոնը, որը Հայաստանում առաջին անգամ բարոյական սկզբունքներ է սահմանում համայնքային իշխանության կարեւոր հաստատության` ավագանու անդամի համար, Գյումրու զարգացման իրենց մշակած ծրագրի համառոտ տարբերակը: Վերջինս նաեւ նախաձեռնությունից ավագանու անդամության թեկնածուների միասնական նախընտրական ծրագիրն էր եւ, հրատարակությունը նախաձեռնողների կարծիքով, յուրօրինակ ուղեցույց կարող է լինել համայնքի զարգացման ծրագիր գրելու համար` հաշվի առնելով համայնքների բազմաթիվ ընդհանուր հիմնախնդիրների առկայությունը:

Գյումրու «Դպիր» հրատարակչությունում լույս ընծայված գիրքը հասցեագրված է քաղաքացիական կառույցներին, ՏԻՄ-երին եւ ընթերցողների լայն շրջանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ