ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը ընդդիմության միավորման երկու հստակ պայման է առաջադրել. նախ պետք է հայտարարեն, որ ընդդիմադիր կուսակցությունները ավագանի անցնելու դեպքում չեն միանա իշխանական ուժին, եւ երկրորդ` ընդդիմադիրները պետք է հայտարարեն, որ համագործակցելու են մայիսի հինգին ընտրատեղամասերում` իրենց քվեները պահպանելու եւ ընտրակեղծիքներ թույլ չտալու համար:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի երկօրյա այցը Թեհրան, արդեն կարելի է ասել, բացահայտեց Իլհամ Ալիեւի «ինքնուրույն» արտաքին քաղաքականության կատարյալ սնանկությունը: Իրանական կողմը հատուկ բանագնացին ցուցաբերել է արժանի ընդունելություն. ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է Ահմեդինեժադ-Մեհթիեւ տետ-ա-տետ հանդիպման լուսանկարը, որտեղ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի թիկունքում բացակայում է Ադրբեջանի պետական դրոշը, մինչդեռ իրանականն ...
Թեպետ ամբողջ աշխարհում լուրջ պայքար է ընթանում սեռով պայմանավորված աբորտների դեմ, հարցը գտնվում է անգամ ամենաբարձր ատյաններում, սակայն դեռեւս որեւէ լուրջ առաջընթաց այս խնդրի առնչությամբ չկա: Հատկապես ասիական, արեւելյան երկրներում, ի թիվս գենդերային այլ հիմնախնդիրների, սեռով պայմանավորված աբորտները շարունակում են մնալ գերխնդիր: Հայաստանում էլ հարցը ոչ միայն մտահոգիչների ցանկից է, ...
Հրազդան քաղաքի գերեզմանոցում երեկ հայտնաբերվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կ. Հարությունյանի դին: Համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվությանՙ Հարությունյանի վարորդից տեղեկություն են ստացել, որ նա իր մեքենայով դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից, եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Նրա դինՙ հրազենային վնասվածքներով, հայտնաբերել են ...
Մայիսի 10 կառավարության երեկվա որոշմամբ ոչ աշխատանքային է լինելու: Այդ առաջարկն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ քաղաքացիները կկարողանան հանգստանալ անընդմեջ չորս օրՙ մայիսի 9-ից 12-ը: Մայիսի 10-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 18-ը:
Հաթայը նախկին Ալեքսանդրետի Սանջակն է, սահմանակից լինելով Սիրիային, իր վրա է կրում նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ խռովարարների սանձազերծած պատերազմի բացասական ազդեցությունը: Վիլայեթի տարածքում գործում են սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներ, տեղակայված են «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանները, որոնք ազատորեն ելումուտք են անում փաստացի վերացված սահմանում:
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange հիմնադրամն երեկ կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի 20 ուսանողների:
ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012-ի հաշվետվությունը երեկ կառավարության նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2012-ին կատարված ստուգումների արդյունքում վերականգնվել է 1,1 մլրդ դրամ, իսկ ամենամեծ արդյունքը եղել է 2011-ի տեսչական ստուգումների ժամանակ, երբ սոցիալական ոլորտում շրջանառվող գումարներից վերականգնվել էր 11 մլրդ դրամ:
Կառավարությունը երեկ նպատակահարմար չգտավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագծի ընդունումը: Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գարբրիելյանը հայտնեց, որ նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության կրճատմանը: Կառավարության տեսակետն այն էր, որ օրինագիծն իրավական առումով ...
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն եւ համայնքային ցերեկային կենտրոն, գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար: Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության ...
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ բարկացավ: Առավոտյան նիստում նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը, իր սովորությամբ, ավարտած համարելով իր ամենակարեւոր գործը` կոճակսեղմոցին, դուրս էր գալիս դահլիճից, ընդ որում դա անում էր ժխորով եւ աղմուկով: Այդ պահին Հովիկ Աբրահամյանը քննարկելիք հարցերի հերթականությունն էր ...
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը եւ Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Կատալոնիայում (Իսպանիա) մասնակցում են «Boys don՛t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին: Ի դեպ, ծրագրին մասնակցում են Հայաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Վրաստանից ընտրված երիտասարդ առաջնորդներ ու ...
Ապրիլի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը կապված կրոնական եւ այլ համոզմունքների հետ եւ կրոնական համայնքների պաշտպանությունը բռնությունից» վերտառությամբ: Կրոնական համայնքների դեմ բռնության թեմայով զեկույց պատրաստելը եւ բանաձեւի նախագիծ ներկայացնելը հանձնարարվել էր ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, իտալացի պատգամավոր Վոլոնտեին: Այս փաստաթուղթը, չնայած իր ձեւակերպումների ընդհանրությանն ...
Մայիսի 1-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ստուդիան հերթական անգամ կազմակերպեց իր նիստը: Նիստին մասնակցեցին երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներ եւ նախկին շրջանավարտներ: Այն վարում էին գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Արդեն հինգ տարի է, ինչ պարբերաբար հրատարակվում է բազմաբովանդակ եւ գեղագիտական բարձր ճաշակով ձեւավորված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը: Մեր թղթակցի այն հարցին, թե կինոյից զատ ինչպիսի ուղղվածություն ունի ամսագիրը եւ ինչ նյութեր են հրապարակված այս համարում,ահա թե ինչ ասաց գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը.
Նյու Ջերսիից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է Ֆեր Լոնի Սուրբ Ղեւոնդյանց եկեղեցու սրահում ապրիլի 5-ին կայացած գրական հաճելի երեկոյիՙ գրասեր հանրության հանդիպման մասինՙ կանադահայ արձակագիր Հակոբ Խաչիկյանի հետ: Խաչիկյանի գրական վաստակը, ավելի քան 30 գործերը հեղինակին ճանաչելի են դարձրել ոչ միայն հայկական, նաեւ օտար շրջանակներում: Հայոց ցեղասպանության վերապրողների հիշողությունների միջոցով 1915-ի ...
Լոսանջելեսյան «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկացմամբ, RMC-ի եւ «France 3»-ի լրագրող Ֆրանսուազ Ռոսիին հրատարակել է «Արարատի զավակները» խորագրով եւ «Վկայություններՙ Հայոց ցեղասպանության ճանաչման» ենթախորագրով գիրքըՙ հիմնված տասնյակ վկայությունների վրա: Գրքի նախաբանը գրել է Յուրի Ջորկաեւը: «Առնչվելով բոլորինՙ 1915 թ. ցեղասպանությունը վերապրածներից մինչեւ 1991 թ. Հայաստանից ժամանածներին եւ նրանց, ովքեր 1970-1980 թվականներին ...
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամ մայիսի 3-ին, ժ.19.00-ին, «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակներում կներկայացնի տաղանդաշատ դաշնակահար Հայկ Մելիքյանին: Համերգային ծրագրում ընդգրկված են 20-21 դդ. կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ համերգի ավարտին դաշնակահարը կներկայանա իմպրովիզացիաներով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացված շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Լեւոն Արոնյանը, որն արժանացավ գեղեցիկ հուշագավաթի եւ 30 հազար եվրո պարգեւավճարի:
Պերուի մայրաքաղաք Լիմայում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն 3 ծանրորդներ: Մրցահարթակ դուրս կգան անցյալ տարվա աշխարհի եւ Եվրոպայի պատանիների չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), պատանիների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը (գերծանրքաշ) եւ Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոնուհի ...
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի հերթական 2 տուրերը հաղթական էին Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի համար: Պարտության մատնելով Ռոբերտո Անդրադեին եւ Ան Չումպիտազին, Մխիթարյանը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր ու հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող բրազիլացիներ Ռաֆայել Լեյթաոյին եւ Ալեքսանդր Ֆիեռին:
Իսպանական Մայորկայում ընթացող շախմատի մրցաշարում Բելառուսը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 5 տուրից հետո վաստակած 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարներինՙ Սալվադոր Դել Ռիոյին, Ստանիսլավ Սավչենկոյին, Վլադիմիր Պետկովին ու Սապտարշի Ռոյին: Կասպարովը մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Կատալինա Բոիքսի եւ Խուլիո Սանչեսի նկատմամբ, ...
Այսօր ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում 5-րդ տարին անընդմեջ կմեկնարկի երկրի շախմատի առաջնությունը: Տղամարդկանց մրցումներում չեմպիոնի կոչումը շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացվելիք մրցաշարում կվիճարկեն 24 շախմատիստներ, որոնցից 19-ը գրոսմայստերներ են: Նրանց թվում կլինեն հայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանը (2690), Մելիքսեթ Խաչիյանը (2625) եւ Սամուել Սեւյանը (2467): Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 180 հազար դոլար ...