ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ` ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ Ա. Մ. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն եւ համայնքային ցերեկային կենտրոն, գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար: Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ: Կառավարությունում երեկ տեղի ունեցած այս հարցի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նաեւ այլընտրանքային զինծառայության խնդրին: Ի պատասխան վարչապետի հարցին, թե ե՞րբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իբրեւ վերջնական ժամկետ նշեց աշնանային զորակոչը: |