ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐ Է ԶԻՋՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի հերթական 2 տուրերը հաղթական էին Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի համար: Պարտության մատնելով Ռոբերտո Անդրադեին եւ Ան Չումպիտազին, Մխիթարյանը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր ու հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող բրազիլացիներ Ռաֆայել Լեյթաոյին եւ Ալեքսանդր Ֆիեռին: Արմեն Բրուտյանը 4,5 միավորով ընթանում է 17-րդ տեղում: Նա հաշտություն կնքեց Ռիկարդո Շութի հետ եւ հաղթեց Կառլոս Պինտոյին: |