RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1634, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 82

Boys don՛t cry ԴԱՍԸՆԹԱՑ

Մ. Հ.

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը եւ Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Կատալոնիայում (Իսպանիա) մասնակցում են «Boys don՛t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին: Ի դեպ, ծրագրին մասնակցում են Հայաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Վրաստանից ընտրված երիտասարդ առաջնորդներ ու երիտասարդական աշխատողներ:

Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ծրագրին մասնակցող Աստղիկ Ավետիսյանը , ծրագրի ընթացում ստացան գիտելիքներ մարդու իրավունքների, գենդերային իրավահավասարության, երիտասարդական աշխատանքում սեռերի նկատմամբ վերաբերմունքի եւ հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերի մասին: Անդրադարձ եղավ մասնակից երկրներում գենդերային իրավահավասարության մասին ԶԼՄ-ների արձագանքին, կարեւորվեցին հասարակական կարծիքը փոխելուն ուղղված ծրագրերն ու նախագծերը: Իսկ մարդու իրավունքների ուսուցանողների ընկերակցության (Association of Human Rights Educators) նախագահ Չավի Բարոն կարծում է, որ ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդները կարողանում են ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ համատեղ ծրագրեր մշակել: Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները համագործակցությամբ նախապատրաստել են երկու ծրագիր, որոնք կյանքի կկոչվեն 2014 թվականին` Եվրոմիության աջակցությամբ:

Ծրագրի մասնակից, ԵՊՀ դասախոս, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը, ընդգծելով ծրագրի կարեւորությունը, փոխանցեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացներում երիտասարդ կանայք քիչ են ներգրավված, պետք է իրականացնել ծրագրեր, որ հայ կինը սկսի գնահատել իր հնարավորություններն ու արժեւորի ներուժը, որը կարող է օգտագործել որոշումներ կայացնելու գործընթացում` ի շահ ողջ հասարակության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ