RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1275, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՄԻ ՓՈՔՐԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՐԱՉՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեծարգո խմբագիր

Օրերս հեռուստատեսությամբ ցուցադրեցին կադրեր այն նիստից, որին Ձեր թերթն անդրադարձել էր իր 2013-04-27 թվով:

Եթե օգնեք Ձեր թերթի միջոցով տիկ. Հրանուշ Հակոբյանին տարրական մի խորհուրդ տալ (այլ միջոց չունենք), ոչ միայն տողերիս հեղինակը, այլեւ շատ սիրիահայեր եւ քաղաքացիներ Ձեզ երախտապարտ կլինեն:

Հեռուստացույցի առջեւ, ընտանյոք, ամոթի զգացողությունից իրար երեսի նայել չէինք կարողանում, երբ տեսանք, թե ինչպես նախարարուհին իր «փոքրիկ» ձեռքերը պարզած, «մեղմաձայն» ապացուցում է բժիշկ Բոյաջյանին, որ պետությունը սիրիահայերի վրա ծախսել է իքս միլիոն դրամ:

Ինչ ամոթ, ավելի լավ չէ՞ր լինի, որ այդ գումարը չծախսվեր եւ նաեւ երեսով չտրվեր:

Ծանոթ մի ընտանիք հյուրեր էր կանչել եւ հյուրերից մեկը գովեց սեղանի ընտիր թուզը: Նույն պահին տան տիրոջ հայրը. «Բա գինը, գինը, օթուզ բեշ ...»: Այլեւս այդ թուզը կուտվե՞ր:

Եթե տիկին նախարարն իր գործունեության ընթացքում, հիմնականում, «բարեկիրթ», «մեղմաձայն», ձեռքը «մի թեթեւ» սեղանին է տալիս մե՛զ` հայաստանցիներիս մոտ, չնայած սխալ է, բայց, չգիտես ինչու, ընդունվում ու ներվում է (հավանաբար, սովետներից մնացած արատ է), բայց նրբակենցաղ սփյուռքահայերի համար, շատ, շատ, մեղմ ասած, անքաղաքավար է:

Կարելի է մարդուն շատ ծանր խոսքեր ասել, սակայն անընդունելի տոն, հարձակողական կեցվածք, ամբարտավանություն... բարեկիրթ անձն իրեն թույլ չպետք է տա: Տվյալ պարագայում, մի՞թե չէր կարելի Բոյաջյանին պատասխանել ներողի դերով, մեծի դերով, պաշտոնյայի դերով եւ, վերջապես, կնոջ դերով...

Եթե մեր ասելիքը վերջացնենք Հաֆեզի խոսքերով, տիկ. նախարարուհին կհասկանա ի՞նչ ուզեցինք ըսել:

- Դառը խոսքն էլ քաղցրանում է,

Երբ հնչում է շաքար շուրթից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ