RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ԿԱՍՊԱՐՈՎՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Իսպանական Մայորկայում ընթացող շախմատի մրցաշարում Բելառուսը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 5 տուրից հետո վաստակած 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարներինՙ Սալվադոր Դել Ռիոյին, Ստանիսլավ Սավչենկոյին, Վլադիմիր Պետկովին ու Սապտարշի Ռոյին: Կասպարովը մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Կատալինա Բոիքսի եւ Խուլիո Սանչեսի նկատմամբ, ապա հաշտություն կնքեց Դինեշ Շարմայի հետ: 4-րդ տուրում Կասպարովը հաղթեց Ջոնաթան Ալոնսոյին, իսկ հաջորդ պարտիան Լիյա Զարագացկու հետ ավարտեց ոչ-ոքի:

4 միավոր ունի նաեւ Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով 14-րդ տեղում է: Կարենն ուշացել էր մրցումներից եւ մեկնարկային տուրում Ալեխանդրո Ալեմանիի հետ պարտիայում նրան պարտություն գրանցվեց: Հաջորդ 4 պարտիաներում հայ շախմատիստը հաղթեց Ջոն Կոմասին, Բեռնարդո Նադալին, Պովիլաս Լասինսկասին եւ Դանիել Սորմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ