«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013
| | Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00) | Ընթերցված է` 1174, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 42
| «ԱՐԱՐԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ» Մ. Բ. Լոսանջելեսյան «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկացմամբ, RMC-ի եւ «France 3»-ի լրագրող Ֆրանսուազ Ռոսիին հրատարակել է «Արարատի զավակները» խորագրով եւ «Վկայություններՙ Հայոց ցեղասպանության ճանաչման» ենթախորագրով գիրքըՙ հիմնված տասնյակ վկայությունների վրա: Գրքի նախաբանը գրել է Յուրի Ջորկաեւը: «Առնչվելով բոլորինՙ 1915 թ. ցեղասպանությունը վերապրածներից մինչեւ 1991 թ. Հայաստանից ժամանածներին եւ նրանց, ովքեր 1970-1980 թվականներին փախել էին թուրքական ճնշումներից, այս վկայությունների միջոցով ուրվագծվում է ֆրանսահայերի պատմությունը, որոնց համար երկրին ինտեգրվելը եւ հանրապետության արժեքների նկատմամբ հարգանքը վարքագիծ ու նորմ են դարձել: Գրեթե մեկ հարյուրամյակ նրանք սգում են իրենց նահատակների կորուստըՙ ի հակադրություն Թուրքիայի, որի եվրոպական նկրտումները արձանագրվում են 1915-ի ի րադարձությունների խեղաթյուրմամբ», գրում է հեղինակը: | | | |
|
| |