RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1709, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՐՄՄՈՆՈՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 11-րդ փառատոնը, որի առանցքն այս տարի լեհական ծրագիրն էր:

«Կոտրված եղունգներ» (դերակատար` Աննա Սկուբիկ) ներկայացմամբ երեկ ամփոփվեց փառատոնը եւ բոլոր մասնակիցներին տրվեցին դիպլոմներ եւ հուշանվերներ:

Լեհական ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին 5 մոնոներկայացում, ինչպես նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում անցկացվեց վարպետության դասընթացներ: Ի դեպ, փառատոնի շրջանակում ցուցադրվեցին 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից եւ Հայաստանից: Այսօր տեղի կունենա նաեւ «Արմմոնո-դեբյուտ» ծրագիր, որին կմասնակցեն մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:

Ընդգծենք, որ փառատոնին ցուցադրվեց Մեծ եղեռնին նվիրված ներկայացում «Աննի լռությունը»` գերմանիացի դերասանուհի Բիաթե Էhլերի կողմից, որն ի դեպ հայկական արմատներ ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ