RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԻ

Պատմական հայկական տների ոչնչացումը Մուշում կանխելու նպատակով Թուրքիայում սկսվել է էլեկտրոնային ստորագրահավաք: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` օգտվելով թուրքական imzakampanyam.com կայքում տեղ գտած հաղորդագրությունից, որում ասվում է` այսօր Թուրքիայում հաշվեհարդար են տեսնում բոլոր այն հնագույն ազգերի հետ, ազգերի, որոնց հարցերը մնացին չլուծված 1915-ից հետո: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային ու տնտեսական ցեղասպանություն», նշվում է հաղորդագրության մեջ:

Ստորագրահավաքի կազմակերպիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այն փաստի կապակցությամբ, որ Մուշում իշխող «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությունը հայկական պատմական տները ցանկանում է ավերել եւ տալ TOKI շինարարական ընկերությանը:

Ստորագրահավաքի մասնակիցները նպատակ ունեն հավաքելու 10 հազար էլեկտրոնային ստորագրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ