ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»: Ռուբեն Վարդանյանը նաեւ ձեւակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները. - ծրագրերի երկարաժամկետությունը, - ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը, - կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ, - հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն, - տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը, - ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են, - ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ: |