ՀՐԴԵՀՎԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ ՍԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԱՄԱՍԸ Գ. Մ. Հունիսի 24-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել Գյումրու կենտրոնական հրապարակում գտնվող Սբ Ամենափրկիչ վերականգնվող եկեղեցու գմբեթի հատվածում: Երկրաշարժից խոնարհված եկեղեցու վերականգնումն ավարտին մոտ էր, իսկ նշված հատվածն առայժմ փայտամած վիճակում էր: Հրշեջները երկար ժամանակ պայքարում էին կրակը տեղայնացնելու եւ հանգցնելու համար, ինչը նրանց հաջողվել է մոտավորապես ժամը 20.30-ին: Դեպքի վայր է ժամանած եղել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Կառույցի վերականգնումը հիմնականում իրականացվում է «Ղուկասյան եղբայրներ» հիմնադրամի կողմից: Հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են: Չի բացառվում, որ պատճառ կարող էր լինել շինարարական անփութությունը: |