ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԼԵՀԱՎԱՔԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ Հ. Հ. Ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի դին հայտնաբերել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այժմ կատարվում է նախաքննություն: Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ կատարվում են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գաբրիելը 7 տարի ապրել է Ռուսաստանում եւ զբաղվել շինարարությամբ: Նրա ծնողները Ռուսաստանում են, իսկ Գաբրիելը Ռուսաստանից եկել էր մի քանի ամիս առաջՙ բանակում ծառայելու: |