ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ Աբու Դաբիում ավարտված շախմատի մրցաշարում Ավետիք Գրիգորյանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով միայն լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը զիջեց ռուսաստանցի Իգոր Կուռնոսովին: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ ուկրաինացիներ Զախար Եֆիմենկոն ու Միխայլո Օլեքսիենկոն: Ավետիքը գրավեց 4-րդ տեղը: Հայ շախմատիստը վերելքով խաղաց վերջնագծումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Եշա Կարավադեի, Էսամ Էլ Գինդիի եւ Սուրի Վայբհավի նկատմամբ: Գրիգորյանը մրցաշարում պարտություն չկրեց: Իսկ ահա Լիլիթ Գալոյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Նա 3,5 միավորով գրավեց 35-րդ տեղը: Լիլիթն ավարտական 2 տուրերում էլ պարտվեց Եշա Կարավադեին ու Վադիմ Մալախատկոյին: |