RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013



Տեղադրվել է` 2013-07-08 23:34:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1076, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԳՅՈՒՄՐԻ. ԱՆԼԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԹԱՆԳԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Գ. Մ.

Ինչպես տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի եւ Երեւան-Բաթում-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորներն արդեն կարող են օգտվել անվճար «Ուայ-Ֆայ» կապից: «Արմենիա» ֆիրմային գնացքում դեռ անցած ամսին այն սկսել է գործել ննջավագոններում, իսկ նշված էլեկտրագնացքում հասանելի է բոլոր վագոններում:

Անլար համացանցային կապի գործարկումը, ընկերության կայքէջի փոխանցմամբ, երկաթուղու կողմից ուղեւորների սպասարկման եւ գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման վարվող քաղաքականության տարրերից մեկն է: Մեր կողմից նկատենք, որ լավ կլիներ արդիական այս նորույթի հետ մեկտեղ լուծվեր նաեւ գնացքում բոլոր ժամանակների համար կարեւոր մի հասարակ զուգարան ունենալու հարցը:

Գյումրին երկաթուղային կարեւոր հանգույց է մեր հանրապետությունում` այս ոլորտում ունեցած հարուստ պատմությամբ ու ավանդույթներով: Քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում շուտով հետաքրքրվողներին կներկայանա երկաթուղու բացօթյա թանգարան, որտեղ ցուցադրված կլինեն ավելի քան հարյուրամյա հին շոգեքարշ եւ ուղեւորատար վագոն: Դրանց տեղադրման աշխատանքը սկսվել էր հուլիսի 2-ից: Ըստ տեղեկությունների, օգոստոսի 4-ին այստեղ է շուքով նշվելու է Երկաթուղայինի օրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ