RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013



Տեղադրվել է` 2013-07-08 23:34:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 903, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Կազանում մեկնարկած համաշխարհային 27-րդ Ունիվերսիադայի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնող 3 ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Մասնագետները նրան հաղթողի հավակնորդների թվում էին դասում, սակայն հայ ծանրորդը չարդարացրեց սպասելիքները:

Պոկում վարժությունում նա միայն առաջին մոտեցումը հաջող կատարեցՙ բարձրացնելով 100 կգ: Իսկ 105 կգ-անոց ծանրաձողը նրան այդպես էլ չենթարկվեց: Պատմությունը կրկնվեց նաեւ հրում վարժությունում, միայն այն տարբերությամբ, որ նախնական 135 կգ-ը Սմբատը վերջապես բարձրացրեց 3-րդ փորձից: Երկամարտի 235 կգ (100+135) համեստ արդյունքով Սմբատը զբաղեցրեց 8-րդ տեղը 14 ծանրորդների մրցավեճում:

Ունիվերսիադայի չեմպիոն հռչակվեց չինացի Քսյու Յինգուին, որը երկամարտում ցույց տվեց 264 կգ (115+149) արդյունք: Նրան 14 կգ-ով զիջեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Սուրահմատ Բին: Բրոնզե մեդալը նվաճեց մոլդովացի Օլեգ Սիրգնինՙ 246 կգ (103+143):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ