RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԽՈՍՈՒՆ ՄԻ ՓԱՍՏ

Մ. Բ.

Օքսֆորդից Երեւանՙ 4 օր, Երեւանից... Երեւանՙ 13 օր

Հոգեբանորեն երբ ընտելացնում են մարդուն ամեն բանի, հատկապես վատին, նա սկսում է կորցնել զարմանալու, ընդդիմանալու, փոփոխության ձգտումի եւ այլ նման կարեւոր զգացումները, դառնում է ձանձրալի համակերպվող, այսինքնՙ ամենավտանգավորըՙ անտարբեր-համակերպվող, որի հետեւանքներըՙ ամենավատ առումով, հայտնի են որեւէ հասարակությանը:

Երբ անվանի գիտնականը չէր կարողանում պատկերացնել, թե ինչպես է հնարավոր հանրային կապի ծառայության եւ սպասարկման այնպիսի որակ եւ մակարդակ, ինչն այսօր առկա է եւ մատուցվում է մեր քաղաքացիներին, մի պահ վարանեցի («Մի՞թե ամեն ասպարեզում նույնը չէ»,- մտածեցի): Խոսքը բրիտանական գիտական կենտրոններից մեկի հետ կարեւոր համագործակությանը վերաբերող նամակիՙ Մեծ Բրիտանիայից Հայաստան տեղ հասնելու ժամանակներին է վերաբերում: Հնարավո՞ր է այսպիսի իրողություն, որ նամակը Օքսֆորդից Երեւան տեղ հասնի 4 օրում (03.07.-07.07), իսկ Երեւանից հասցեատիրոջը հասնի 13 օրում: «Սպասարկող փոստը (թիվ 25 փոստային բաժանմունք) մեր տնից ընդամենը 100 մետր հեռավորության վրա է», տարակուսում է գիտնականը: Ուշացման հանգամանքը, որքան գիտական ծրագրի հետ կապված կարող է խնդիրներ հարուցել, նույնքան որոշակի նեգատիվ վերաբերմունք կարող է ձեւավորել հայաստանյան կապի ծառայության անպատասխանատու եւ անփույթ աշխատանքի, դրանով իսկՙ մեր երկրի հանդեպ ընդհանրապես: Եթե տվյալ ծառայությունն իր հիմնական գործառույթըՙ փոխանցման ստույգ ժամկետները չի ապահովում, ապա էլ ինչո՞վ է զբաղված նա, եւ ո՞վ է պատասխան տալու:

Իհարկե, թե որքանով են հուզում նման երեւույթները, մեր երկրի շուրջը ձեւավորվող նման կարծիքները համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ ծառայությունների պատասխանատուներին, դժվար չէ կռահել: Մենք ահա տարիներ անընդհատ կրում ենք այսպիսի աշխատաոճի, անպատասխանատու վերաբերմունքի տխուր հետեւանքներըՙ ցավալիորեն առանց փոփոխության դույզն-ինչ ակնկալիքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ