ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔԻՆ Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Մկրտչյանը, Երջանիկ Կարապետյանն ու Ռոզա Խաչատրյանը Սոչիում մասնակցում են միջազգային ուսումնամարզական հավաքի: Մարզումներին ներգրավված են 22 երկրների 370 ձյուդոյիստներ: Այս հավաքը կարեւոր փուլ է օգոստոսի 26-ին Ռիոյում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունից առաջ, որին Հայաստանից կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ): |