RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

Ի. Պ.

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը (նկարումՙ աջից), որն իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո մեղադրվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, Երեւանում հանդիպել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Փաստաբանի փոխանցմամբ` Հրաչյա Հարությունյանը դուրս է գալիս շոկից, բայց դեռեւս բժիշկների հսկողության տակ է եւ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչ վերաբերում է կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով տանելուն, փաստաբանը վստահ է, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականն այդ փաստինՙ եւ մարդու իրավունքների նման խախտումն անհետեւանք չի մնա: «Իսկ եսՙ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան եւ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը եւ վերաբերվել դրան որպես քիչ կարեւորություն ունեցող հանգամանքի: Ավելին` պատրաստվում են այն հասցնել տրամաբանական ավարտի», ասել է Ռուբեն Մարգարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ