RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



5 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾԸ

Պ. Ք.

Ստամբուլի դատարանը սեպտեմբերի 17-ից սկսել է վերանայել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ավելի վաղ կայացված դատավճիռը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Դատավարությունը վերսկսվել է գանգատարկման դատարանի պահանջով, որը մայիսին որոշել էր վերանայել 18 անձանց նկատմամբ ավելի վաղ կայացված արդարացման դատավճիռները. նրանց վրայից հանվել էին լրագրողի սպանության նպատակով դավադրություն նյութած լինելու մեղադրանքները:

Մայիսյան դատավճռի համաձայն, այդ 18 անձինք կապված են եղել սպանության համար դատված Յասին Հայալի հետ, որը 2012 թվականին դատապարտվեց ցմահ բանտարկության: Ճիշտ է, Today՛s Zaman կայքէջի տվյալներով, դատարանը ենթադրել էր, որ խոսքը սովորական հանցախմբի մասին է, եւ ոչ թե ահաբեկչական կազմակերպության, որի մասնակցությունը փորձում էին ապացուցել Դինքի ընտանիքի փաստաբանները:

Թուրք իրավապաշտպանների կարծիքով, Թուրքիայի իրավապահ մարմիններն իմացել են Դինքի սպանության նախապատրաստման մասին, բայց ոչինչ չեն արել կանխելու համար: Գտնելով, որ իշխանություններն ուզում են «պարտակել» այդ գործը, ակտիվիստները պահանջում են հնարավորինս ազնիվ եւ բաց դատավարություն: Today՛s Zaman-ը գրում է, որ Դինքի հարազատները հրաժարվում են մասնակցել դատավարությանըՙ հայտարարելով, թե չեն հավատում դատաքննության ազնվությանը:

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հայտնի էր թուրքական իշխանությունների հանդեպ խիստ քննադատական վերաբերմունքով: 2007 թ. հունվարի 19-ին նրան սպանեց ազգայնամոլ դեռահաս Օգյուն Սամաստը: Քննության ընթացքում պարզվեց, որ վերջինս գործել է ոչ թե ինքնուրույն, այլ Հայալի եւ որոշ այլ անձանց ցուցումներով: Սամաստը ի վերջո դատապարտվեց 23 տարվա բանտարկության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ