RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՋՈՂ ՏՈՒՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Վահե Բաղդասարյանը հաղթեց ֆիլիպինցի Ջերարդ Դոկենային, Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց պորտուգալացի Պեդրո Նեւեսին: Վահեն 3,5 միավորով 23-րդ տեղում է, Սամվելը 3 միավորով զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են չինացի Յույ Յանյին եւ հնդիկ Սետուրամանը, որոնք ունեն 4,5-ական միավոր: Յանյին առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի հետ: Իսկ հնդիկ շախմատիստը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Ստուկոպինին: 10 շախմատիստներ 4-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը կրկին ոչ-ոքի խաղացՙ միավորը կիսելով հնդիկ Կրիշնա Անջանայի հետ: Մարիան 2,5 միավորով 47-րդ տեղում է: Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են ինդոնեզացի Վարդա Մեդինան, ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան եւ ռումինացի Իրինա Բուլմագան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ