RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1000, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՈՒՂԵՂԻ ԿԱԹՎԱԾԸ ԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Ի. Պ.

Հայաստանում տարեկան գրանցվում է ուղեղի կաթվածի շուրջ 5500 դեպք, որից 50 տոկոսը, ցավոք, ավարտվում է մահվան ելքով, իսկ մնացած 50 տոկոսը` տարբեր տեսակի հաշմանդամությամբ: Զարգացած երկրներում կարողացել են հասնել նրան, որ ուղեղի կաթվածից մահացությունները նվազեն, եւ ընդհանուր դեպքերի մեջ մահվան ելքերը կազմեն միայն 20 տոկոս: Ներդրված նոր մեթոդների շնորհիվ այդ երկրներում նվազում է նաեւ ուղեղի կաթվածի հետեւանքով հաշմանդամությունը: Փաստացի` ուղեղի կաթվածը բուժելի հիվանդություն է:

Բժշկության այս ոլորտում Հայաստանը թեեւ ունի նշանակալի ավանդույթներ, սակայն դա բավարար չէ, եւ անելիքները դեռեւս շատ են:

Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) սեպտեմբերի 18-19-ին կազմակերպված «Կաթվածի բուժումը 2013» խորագրով միջազգային գիտաժողովը եւս մի քայլ է` ուղղված ուղեղի կաթվածի կանխարգելմանը, բուժմանը, ընդհանրապես առողջապահական այս ոլորտն այստեղ ավելի զարգացնելուն: Գիտաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան Միացյալ Նահանգներից ու Կանադայից ժամանած մեր հայրենակիցները, որոնք ոլորտի մասնագետներ են եւ աշխատում են բժշկական ու բժշկագիտական արտասահմանյան տարբեր կենտրոններում:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդգծում է, որ կոնկրետ անելիքներ ունենք մասնագետների պատրաստման եւ ազգաբնակչությանը հիվանդության մասին իրազեկելու գործում: Ըստ նրա` այստեղ հիվանդության բուժման համար երբեմն խոչընդոտ է դառնում նաեւ որոշակի դեղերի բացակայությունը:

Գիտաժողովին մասնակցում են նաեւ ընտանեկան բժիշկներ, շտապօգնության աշխատակիցներ, քանի որ ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ուղեղի կաթվածի բուժման, կանխարգելման մեջ նրանք էլ իրենց դերն ունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ