RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է 5-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ

«Նապոլիի» նախագահը «Բորուսիային» նմանեցրել է եռագլուխ վիշապին

Գերմանական «Բիլդ» հանդեսի անցկացրած հարցման արդյունքներով «Համբուրգի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ճանաչվել է լավագույնը բունդեսլիգայի առաջնության 5-րդ տուրում: Հարցման մասնակիցների 37 տոկոսն իր ձայնը տվել է Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչ այդ դարձել էր 4-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ եւ ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականում:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը «Բորուսիայի» հետ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղից առաջ մրցակցին համեմատել է երեքգլխանի վիշապի հետ. «Շատ եմ զգուշանում «Բորուսիայից»: Այն յուրօրինակ երեքգլխանի վիշապ է: «Բորուսիան» հիանալի թիմ է, որը կոմբինացիոն ֆուտբոլ է ցուցադրում: Երկար ժամանակ հետեւում եմ թիմի ելույթներին: Վստահ եմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Հետաքրքրական կլինի հետեւել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը»:

Ըստ գերմանական «Բիլդ» հանդեսի, երեքգլխանի վիշապը «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը, ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ