RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014



Տեղադրվել է` 2014-06-06 04:23:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2031, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄՈԴԵ՞ԼՆ Է ՄԵԶ ԶԱՐԴԱՐԵԼՈՒ

Մ. Խ.

Ինչպես գիտեք` այս նեղ պահին, երբ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, մեր երկրում նախաձեռնվել է բարեփոխել սահմանադրությունը: Ու չնայած այս պահին այդպիսի խնդիր դնելու հետ քաղաքական ուժերի մի մասը համաձայն չէ, մերոնք լրջորեն նախապատրաստվում են սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգի ձեւավորմանը, որով պետք է վճռվի` մեզ մոտ ո՞ր մոդելով է պետություն կառուցվելու` խորհրդարանական, թե՞ կիսանախագահական: Երեկ եւ այսօր Երեւանում անցկացվում են քննարկումներ` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Դրանք կազմակերպել է Հայաստան նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ: Չենք խորանա քննարկումներում, քանի որ այդ բանը կարելի է անել այն ժամանակ, երբ ինչ -որ հայեցակարգ ձեւավորվի: Մանավանդ` մենք այնքան էլ եվրոպացի կազմակերպիչների նման չենք կարծում, որ ամեն ինչ, եւ հատկապես ընտրությունները մեր երկրում սահմանադրությունից են կախված: Ինչ մոդել ուզում է լինի` մենք դեռ հեռու ենք սահմանդրորեն ապրելուց, ընտրելուց եւ ընտրվելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ