RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-06-06 04:23:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1602, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՄԵԴԻԱՄԱՔՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՄԵԾ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» ՆԱԽԱԳԻԾԸ

Հայաստանում է օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն պաշտոնապես տեղեկացրել են «Մեծ չեմպիոններ» նախագծի մասին, որը մեկնարկել է լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսի այցով:

Մեդիամաքսի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին այսօր մասնակցել են Շարունաս Մարչյուլյոնիսը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Շարունաս Մարչյուլյոնիսը Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988թ, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում), Բարսելոնայի (1992թ.) եւ Ատլանտայի (1996թ.) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրՙ Լիտվայի հավաքականի կազմում:

Շարունաս Մարչյուլյոնիսը խորհրդային առաջին լեգեոներներից մեկն էր ամերիկյան Ազգային բասկետբոլային լիգայում (NBA): 1989թ. նա պայմանագիր կնքեց Golden State Warriors ակումբի հետ, որում հանդես էր գալիս մինչեւ 1994թ: 1994-1997թթ. Մարչյուլյոնիսը հանդես է եկել Seattle SuperSonics, Sacramento Kings եւ Denver Nuggets ակումբներում:

«Այս տարի Մեդիամաքսը տոնում է իր 15-ամյակը, եւ այդ առիթով որոշեցինք գործարկել «Մեծ չեմպիոններ» նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար Հայաստան ենք հրավիրելու հայտնի մարզիկների, ովքեր վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնեց դառնալ «Մեծ չեմպիոններ» նախագծի գլխավոր գործընկերը, եւ երբ Լիտվայի դեսպանն առաջարկեց Շարունաս Մարչյուլյոնիսին Հայաստան հրավիրել, հասկացանք, որ դա նախագծի գերազանց մեկնարկ կլինի»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը :

«Ի թիվս հասարակական կյանքի այլ ոլորտների, սպորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: «Մեծ չեմպիոններ» նախագիծը մեզ հետաքրքրեց այն պատճառով, որ կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ հայ մանուկ եւ պատանի մարզիկների համար, որոնք ցանկանում են նվաճել սպորտային բարձունքները: Վստահ ենք, որ շփումը համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների հետ մեծ դեր կունենա երեխաներից շատերի կյանքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հունիսի 4-ին Շարունաս Մարչյուլյոնիսը «Գրանդ սպորտ» համալիրում վարպետության դաս է տվել ավելի քան 100 տղաների եւ աղջիկների համարՙ խորհրդանշական պարգեւներ շնորհելով լավագույններին: Նույն օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հարցեր է ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

Այցի շրջանակներում Շարունաս Մարչյուլյոնիսը հանդիպել է ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար եւ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Նախատեսվում է նաեւ Շարունաս Մարչյուլյոնիսի այցը UWC Dilijan միջազգային դպրոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ