RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014



Տեղադրվել է` 2014-06-06 04:23:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1562, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Apple-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2014 Թ. ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ

Պ. Ք.

Դրանք կունենան «հեղափոխիչ» նշանակություն տվյալ ոլորտում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկըՙ Apple կորպորացիան հունիսի 3-ին իր կենտրոնակայան Սան Ֆրանցիսկոյում կազմակերպած Նախագծողների համաշխարհային կոնֆերանսում ներկայացրել է իր վերջին մշակումները, որոնք շարժական եւ անշարժ օպերացիոն համակարգերի նորացված տարբերակներ են: Մոտ երկու ժամ տեւած միջոցառումը անմիջականորեն հեռարձակվում էր ընկերության պաշտոնական կայքէջում: «Ֆիգարո» թերթը տեղեկացնում է, որ Apple-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայացրել է 2014 թ. գլխավոր նորույթները, բայց ոչինչ չի պատմել նորագույն iPhone 6-ի եւ համացանցին միացվելիք iWatch ժամացույցի մասին:

Տնտեսական դաժան մրցակցության պայմաններում Apple-ը «ոչ միայն ընդլայնում է արդեն 1,2 մլն ծրագիր ընդգրկող իր հավելվածների ցանկը, այլեւ ամրապնդում է իր էկոհամակարգը առարկայական համացանցի շատ խոստումնալի բնագավառում», արձանագրում է «Ֆիգարոն»: Այդ նպատակով Apple-ը շեշտը դնում է առաջին հերթին բջջային նոր հավելվածների եւ մասնավորապես HealthKit-ի վրա: Վերջինս թույլ է տալիս մեկտեղել համացանցին միացված եւ մարդկանց առողջության ու բարեկեցության վերաբերյալ տեղեկություններ հավաքող սարքերի բոլոր տվյալները: Դա Apple-ին նաեւ հնարավորություն է տալիս տեղ զբաղեցնել համացանցային առողջապահության մեջ եւ ամրապնդել կապերը մասնավորապես մարզահանդերձանք արտադրող Nike խոշորագույն ընկերության հետ: Իսկ համեմատաբար փոքր ընկերությունների, օրինակՙ ֆրանսիական Netatmo-ի եւ Withings-ի համար Apple-ը մնում է հիանալի ցատկահարթակ:

2000-ականների սկզբներին թվայնացման աշխարհի առաջատարը եղած «Մակինտոշի» նմանությամբ (MP3 երաժշտություն, վիդեոմոնտաժ, լուսանկարների պահեստավորում) Apple-ը ներկայումս ուզում է iPhone-ը դարձնել համացանցին միացված առարկաների վերահսկողության կենտրոն:

Կոնֆերանսի ժամանակ մասնավորապես ներկայացվեցին Health հավելվածը եւ HealthKit ծառայությունը, որոնք մարդկանց հնարավորություն կտան սեփական iPhone-ի վրա հետեւել առողջության հետ կապված բոլոր տեղեկություններին: Health-ը կմիավորի համացանցին միացված իր բոլոր առարկաների (ապարանջաններ, կշեռքներ եւ այլն) հավաքած տվյալները: Շուտով այդ առարկաների ցանկը կարող է համալրել iWatch ժամացույցը: HealthKit ծառայության շնորհիվ Apple-ը կարող է հաղթահարել համացանցային առողջապահության բնագավառում իր ունեցած թերացումներըՙ չարտադրելով սեփական ապարանջաններ, ժամացույցներ եւ այլ կցասարքեր:

Apple-ի ձայնավոր օգնականիՙ Sizi-ի նոր տարբերակը կարողանում է ճանաչել մեղեդիները, ինչպես դա անում են Shazam կամ SoundHound օտար հավելվածները: Բացի դրանից, Sizi-ն շուտով կկարողանա տնային տեխնիկայի կառավարմամբ զբաղվել HomeKit հավելվածի օգնությամբ: HomeKit-ը մասնավորապես հնարավորություն կտա հեռվից iPhone-ի միջոցով միացնել կամ անջատել տան էլեկտրալամպերը, կառավարել փականները, թերմոստատները, էլեկտրական վարդակները, փակել կամ բացել բնակարանի պատուհաններն ու դռները, ավտոտնակի մուտքը եւ առհասարակ վերահսկել բնակարանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվել են նաեւ համակարգիչների «Յոսեմիտի» օպերացիոն համակարգը եւ Apple-ի հեռախոսների ու պլանշետների համար նախատեսված 1058 հաակարգը: Վերջինս մասնավորապես թույլ է տալիս «թափահարմամբ» էկրանից վերացնել նամակները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ