«ՄՏՍ Hay-Fi»` ՇԱՐԺԱԿԱՆ ՄՈԴԵՄ` ԴԵՌԵՎՍ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ՄԻՆՉԵՎ 42,2 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմըՙ հատուկ պայմաններով: Սակագնային պլան | ՄՏՍ Hay-Fi | «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» | անվճար | «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» | անվճար | «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» | 3000 դրամ | «ՄՏՍ կոնեկտ 256» | 5000 դրամ |
Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ եւ թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են. - ինտերնետի եւ ներքին ցանցի հնարավորություն` մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն), - պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ, - անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն: Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչեւ 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման եւ մինչեւ 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը: |