RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1612, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՊՈՒՏԻՆ. «ՂՐԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԵՆՔ ԽԱԽՏԵԼ»

Պ. Ք.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական ARD հեռուստատալիքին օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը ՌԴ-ին Ղրիմի միացման առնչությամբ Արեւմուտքի արձագանքը համարում է «միանգամայն անհամարժեք»:

«Երբ մենք բողոքներ ենք լսում, թե Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը, դա ինձ միայն զարմանք է պատճառում», ասել է ՌԴ նախագահը, վկայակոչելով Կոսովոյի նախադեպը: «Ղրիմում որեւէ այլ բան չի արվել Կոսովոյում արվածից բացի», պարզաբանել է Պուտինը:

Նա նշել է, որ Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի կայացրած վճիռը հստակորեն սահմանում է. «Ինքնորոշման հարցը լուծելիս որոշակի տարածքում ապրող ժողովուրդը չպետք է հարցնի իր պետության կենտրոնական իշխանությունների կարծիքը»: Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Կոսովոյի, որտեղ անկախանալու որոշում ընդունել է միայն խորհրդարանը, Ղրիմում այդ հարցը դրվեց հանրաքվեի:

ՌԴ նախագահը թեեւ ընդունել է հանրաքվեի պահին Ղրիմում ռուսական զորքերի ներկայությունը, սակայն «խորապես համոզված է, որ Ռուսաստանը միջազգային իրավունքի որեւէ խախտում թույլ չի տվել»: «Մեր զինված ուժերը, պարզ ասած, շրջափակել էին Ղրիմում տեղաբաշխված Ուկրաինայի զինված ուժերին, սակայնՙ ոչ թե ինչ-որ մեկին քվեարկություն պարտադրելու համար (դա անհնար է անել), այլ արյունահեղություն թույլ չտալու նպատակով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան արտահայտելու սեփական վերաբերմունքը իրենց ապագայի եւ զավակների ապագայի հանդեպ», ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Մավրիտանիան եւ Ուզբեկստանըՙ ստրկության գծով առաջատարներ

Մավրիտանիան, Ուզբեկստանը եւ Հաիթին առաջատարների եռյակ են կազմում ըստ այն երկրների վարկանիշի, որտեղ ամենից շատ է տարածված բռնությամբ պարտադրվող աշխատանքը: Այդ են վկայում «Ուոլք ֆրի ֆաունդեյշն» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկուցագրի տվյալները:

Վարկանիշը ցույց է տալիս ստրուկների տոկոսը որեւէ երկրի ամբողջ բնակչության մեջ: Մավրիտանիայում տվյալ ցուցանիշը կազմում է 4 տոկոս, Ուզբեկստանումՙ 3,9, Հաիթիումՙ 2,3 տոկոս: Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Քաթարը (1,36 տոկոս), Հնդկաստանը (1,14), Պակիստանը (1,13), Կոնգոն (1,13), Սուդանը (1,13), Սիրիան (1,13), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (1,13):

Ինչ վերաբերում է ստրուկների բացարձակ թվերին, 2014 թ. տվյալներով առաջատարը Հնդկաստանն է, որտեղ ստրկական պայմաններում աշխատում է 14,3 մլն մարդ կամ աշխարհի ստրուկների 40 տոկոսը: Առաջատարների եռյակում են նաեւ Չինաստանը (3,2 մլն) եւ Պակիստանը (2,05 մլն): Ստրուկների բացարձակ թվով 4-10-րդ տեղերը զբաղեցնում են Ուզբեկստանը (1,2 մլն), Ռուսաստանը (1,04 մլն), Նիգերիան (834,2 հազար), Կոնգոն (762,9 հազար), Ինդոնեզիան (714 հազար), Բանգլադեշը (680 հազար) եւ Թաիլանդը (475,3 հազար):

2014 թվականին աշխարհում բռնությամբ պարտադրվող աշխատանքը կիրառվել է 35,8 մլն մարդու նկատմամբՙ 2013 թ. 29,8 միլիոնի դիմաց, գտնում են զեկուցագրի հեղինակները: Նրանց հաշվարկների համաձայն, տվյալ ցուցանիշի աճը կապված է առավել ճշգրիտ տվյալների օգտագործման եւ տեսության աշխարհագրության ընդլայնման հետ: Վերլուծության մեջ ընդգրկվել է աշխարհի 167 երկիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ