RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1694, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՈԴՎԱԾ` ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայկական որոշ կայքեր նոյեմբերի 12-ին Ադրբեջանի հետ շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ադրբեջանցիների հրապարակած առաջին տեսանյութը տեղադրեցին իրենց մոտ: Պարզվեց, որ այդ տեսանյութը չնայած խոցված ուղղաթիռի մասին է, բայց ոչ հայկական, այլ` սիրիական, դեպքն էլ գրանցվել է Սիրիայում: Հետո, բնականաբար, տեսանյութը հրապարակած հայկական կայքերը սկսեցին ծիծաղել ադրբեջանական քարոզչության վրա, հերթական անգամ մեղադրելով ադրբեջանական կողմին` ապատեղեկատվություն, փաստի խեյաթյուրում ներկայացնելու մեջ, մոռանալով, որ եթե տվյալ տեսանյութը նաեւ իրենք են հրապարակել, ուրեմն ադրբեջանական քարոզչությունը հասել է իր նպատակին, հետեւաբար` առնվազն ծիծաղելի չէ:

Բայց ի՞նչ կատարվեց հետո: Ուղղաթիռի խոցումից օրեր անց, հայկական այն նույն կայքերը, որոնք հրապարակել էին ադրբեջանական սուտը, տեղեկացրեցին, որ haqqin.az-ում հոդված է լույս տեսել, որտեղ հեղինակը գրում է` «Այսօր խոցում ենք ուղղաթիռները, վաղը պետք է ռմբակոծենք գյուղերն ու բնակավայրերը»: Հոդվածը` ադրբեջանական սկզբնաղբյուրում հեղինակել էր` Ռամիլ Սաֆարով անունով մեկը: Ու գիտե՞ք ինչ արեցին հայկական կայքերը, բացի այս` հերթական քարոզչությունը տարածելուց անշուշտ: Նրանք, որպես սույն հոդվածի հեղինակ ներկայացրեցին... դե դուք հասկացաք ում: Ավելինՙ լուրը հայկական կայքերում հրապարակեցին կացնահարի նկարով:

Ադրբեջանցիները դեռ մեզ վրա չեն ծիծաղել, բայց անշուշտ կծիծաղեն: Բանն այն է, որ հարեւան երկրում առնվազն 14 «հատ» «Ռամիլ Սաֆարով» կարող է ապրել, հետեւաբար այս հոդվածը կարող է հեղինակել այդ «14-ից» մեկը, էլ չենք խոսում այն ջեյհուն ալիների մասին, ովքեր «հայրենասիրության զգացողությունից», կարող են կրել «Ռամիլ Սաֆարով» գրական կեղծանունը: Սա նշանակում է, որ հոդվածի հեղինակը ամենեւին պարտադիր չէ, որ հենց կացնահարը լինի: Սակայն, մերոնց ներկայացմամբ, փաստորեն, ստոր մարդասպանը հոդված գրելու շնորհք ունի, դե կարողանում է մեկ բառը մյուսին կապել, գիտի ինչպես օգտվել համակարգչից, թուղթ ու գրչից, ընդհանուր առմամբ` գրագետ մարդ է... Եթե հենց կացնահարն է այդ հոդվածը գրել, կնշանակի, որ նա հենց այդպիսին է, եւ ամենազարմանալին այն է, որ սա ոչ թե ադրբեջանցիների, այլ հենց` մեր ներկայացմամբ:

Նշանակում է մենք եւս խեղաթյուրում ենք փաստերը, քանի որ եթե ադրբեջանցիների տարածած սկզբնական տեսանյութում իրականում սիրիական ուղղաթիռ էր խոցվում, ապա մեր տարածած տեղեկատվությունը ամենեւին կապ չունի կացնահարի հետ: Նա կարող է անշուշտ ատել մեզ, բայց նա ընդունակ չէ, գոնե մեր ներկայացմամբ չպետք է ընդունակ լինի` գրիչ վերցնելու եւ հոդված գրելու:

Երբ գրվում էր այս հոդվածը, հայկական որոշ կայքեր լուր տարածեցին, թե` «կացնահար Ռամիլ Սաֆարովը կախվել է սեփական տան տանիքից»: Մենք չհավատացինք, թեկուզ միայն այն պատճառով, որ վաղը ինքնասպանություն գործող անձը նախորդ օրը չի կարող խրոխտ հայրենասիրական հոդված գրել:

Բայց այս հոդվածն անշուշտ Ռամիլ Սաֆարովի մասին չէր, այլ` մեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ