«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 21-11-2014
| | Տեղադրվել է` 2014-11-20 23:12:07 (GMT +04:00) | Ընթերցված է` 1512, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 8
| ԿԻՊՐՈՍԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մ.Խ. Հայաստանում էր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ղեկավարած պատվիրակությունը: Երեկ նա Հայասատանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ խորհրդարանում հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ ասաց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հարգանքի տուրքի մի շարք միջոցառումներ տեղի կունենան Կիպրոսում: Նա խոսում էր ընդհանուր փորձություններ անցած երկու պետությունների` համակարգված աշխատելու անհրաժեշտության մասինՙ նախապայմաններ թելադրող Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտում: Քառասուն տարի Կիպրոսի 37 տոկոսը Թուրքիան օկուպացրել է, խախտելով ՄԱԿ-ի Ծովի կոնվենցիան` նաեւ ներխուժել Կիպրոսի տնտեսական գոտի: Եւ հիմա Կիպրոսը պարտադրված է դուրս գալ բանակցություններից, քանի որ Թուրքիան մշտապես սպառնալիքների ու նախապայմանների լեզվով է խոսում` չկատարելով միջազգային պահանջներն ու պարտավորությունները: Մեր Ազգային ժողովի նախագահն էլ հայտնեց, թե Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարի հետ քննարկել է ԼՂՀ խնդիրը եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր: | | | |
|
| |