ՄՐՑԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ Հ. Ծ. ESI (կայունության եվրոպական նախաձեռնություն) կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ Օսլոյում կայացած բազմամարդ հանդիսության ընթացքում Անդրեյ Սախարովի անվան Ազատության մրցանակը շնորհվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին: Վերջին ամիսները արտակարգ ժամանակներ են եղել Ադրբեջանի քաջարի այլախոհների համար: Մինչ նրանք միջազգային ճանաչման են արժանանում, նրանք դեռեւս մնում են բանտարկվածՙ Ադրբեջանում: Հատկանշական է, որ նրանց մեծ մասը ձերբակալվել է կամ բանտարկության դատապարտվել այն ժամանակահատվածում, երբ իրենց երկիրը նախագահում էր (2014 թվի մայիսից-նոյեմբեր) աշխարհի երբեմնի ամենահեղինակավոր մարդու իրավունքների կառույցներից մեկը համարվող Եվրոխորհրդի նիստերը: Տարօրինակ է, որ մինչ օրս Եվրոխորհուրդը չի անդրադարձել Ադրբեջանի մարդու իրավունքների առաջավոր ակտիվիստների բանտարկություններին: |